«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 10-ին՝ ժամը 00:00-05:00-ն, Դավթաշեն վարչական շրջանում, Տ. Պետրոսյան փողոցում և Կենտրոնական այգում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:







































