Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է Թուրքիային ամերիկյան F 35 կործանիչներ չվաճառել, քանի որ «դա Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցությունը կփոխի»։ Թուրքիան F-35 կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունից զրկվել է, երբ հրաժարվել է Ռուսաստանին վերադարձնել հակաօդային պաշտպանության C 400 զենթահրթիռային համակարգը, բայց խնդիրն ավելի բարդ է։

2017թ․-ին ԱՄՆ-ում ընդունվել է «Պատժամիջոցների գործադրմամբ Միացյալ Նահանգների թշնամիներին հակազդելու» մասին դաշնային օրենք, որի գործողությունը ֆորմալ առումով տարածվում է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի վրա, բայց Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի արգելքը փաստացի նույն իրավական հիմքն ունի։ Այսպիսով, եթե անգամ Թրամփ-Էրդողան փակ բանակցություններում ԱՄՆ նախագահը Էրդողանին «հաճելի անակնկալ մատուցի», իրական գործարքի համար հարկ է լինելու հաղթահարել Կոնգրեսի սահմանած արգելքը։

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է չորս ամսից էլ պակաս ժամանակ։ Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, Սպիտակ տունը Կոնգրեսին «թուրքական փաթեթ» չի ներկայացնի, բայց այդ թեման, անկասկած, ամերիկյան ներքաղաքական օրակարգում կարևոր տեղ է ունենալու։ Այս առումով խիստ ուշագրավ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով կառավարություն նիստի ելույթում Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը խոսել է հայկական Սփյուռքի և նրա ազդեցիկ համայնքների մասին։

Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը մասնավոր գործարքի խնդիր չէ։ Եթե ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիան դուրս բերի ԱՄՆ «թշնամի երկրների» ցանկից, ապա Մերձավոր Արևելքում, իրոք, ուժերի հարաբերակցության արմատական փոփոխություն տեղի կունենա։

Իսրայելը , կարծես, Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով ձգտում է հասնել ԱՄՆ հայկական կառույցների աջակցությանը՝ կանխելու թուրք-ամերիկյան «դարի գործարքը»։ Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ակնհայտորեն խեղաթյուրելով ynet կայքի հրապարակումը, որտեղ ներկայացված է ադրբեջանցի «մի պաշտոնյայի» տեսակետը, ՖԲ -ում գրել է, որ «Ադրբեջանը և Հայաստանը միասնաբար դիմել են Իսրայելին, որպեսզի Կնեսետը չհաստատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»։

Ըստ իսրայելական լրատվամիջոցի, ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «ծառայում է միայն Իրանի և Ռուսաստանի շահերին և վնասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդմանը»։ Նույն օրը Հայաստանի նախագահի հրամանագրով Արաբակաան միացյալ էմիրություններում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան։ Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում