«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ
Էդուարդ Հովհաննիսյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում ԱՊՊԱ-ի արդյունավետությունը դրական գնահատեց: Նա հայտնեց, որ երբեմն բողոքներ են ստանում դեպքի վայր ուշ հասնելու, նաև ընկերությունների կողմից ԱՊՊԱ փոխհատուցումներն ուշացնելու վերաբերյալ:
«ԱՊՊԱ-ի վճարների թանկության մասին, գումարի չափի մասին բողոքներ չունենք»,- հայտնեց Է. Հովհաննիսյանը:
Նշենք, որ հուլիսի 31-ի դրությամբ՝ ԱՊՊԱ պայմանագրերով հաշվեգրվել է 12 մլրդ 796 մլն 770 հազար դրամ, բավարարվել և վճարվել է 2 մլրդ 283 մլն 936 հազար դրամ, բավարարվել, սակայն դեռևս չի վճարվել 33 մլն 641 հազար դրամ: Պայմանագրերի ընդհատման արդյունքում վերադարձվել կամ ենթակա է վերադարձման 206 մլն 227 հազար դրամ:
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած վիճակագրական հաշվետվության համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիր առկա է գործող 359,938 տրանսպորտային միջոցի հանդեպ, հատուցում ստանալու համար ներկայացվել է 12,882 դիմում, որից մերժվել է 89-ը:









































