Իրանը և ԱՄՆ-ն հաղորդագրությունների փոխանակման ընթացքում քննարկում են պատերազմի ժամանակ հասցված վնասի փոխհատուցման համար Թեհրանին միջոցներ հատկացնելու մեխանիզմը, որը կարող է ներառվել ամփոփիչ համաձայնագրում: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Հուշագրի կետերից մեկը պատերազմի պատճառած վնասներից հետո վերականգնման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Այս հարցի առնչությամբ քննարկվում են զանազան տարբերակներ: Բանակցությունների ընթացքում քննարկվող թեմաներից մեկը վնասի փոխհատուցման և վերականգնողական աշխատանքներ անցկացնելու համար որոշակի գումարի հատկացումն է», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։









































