Friday, 03 07 2026
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է

Հունգարիայի նախագահը հրաժարվում է ենթարկվել պաշտոնից հեռանալու վարչապետի կոչին. նա դիմել է Վենետիկի հանձնաժողովին

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը հրաժարվել է նոր վարչապետ Պետեր Մագյարի խնդրանքով հրաժարական տալ և դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝խնդրելով իրավական գնահատական ​​տալ ստեղծված իրադրության վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել նախագահի գրասենյակը։

«Քաղաքական պատճառներով պետության ղեկավարի պաշտոնանկության կոչերը ստեղծում են ծայրահեղ հակասական իրավիճակ գործող սահմանադրական կարգում, ինչը բացասաբար է անդրադառնում Հանրապետության նախագահի ինստիտուտի սահմանադրական գործունեության և լիազորությունների վրա», – ասվում է մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ Շույոկը դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին է՝ խնդրելով գնահատել ստեղծված իրավիճակը և «տրամադրել փորձագիտական ​​օգնություն վեճը եվրոպական սահմանադրական արժեքներին համապատասխան լուծելու համար»։

Ապրիլի 12-ին խորհրդարանական ընտրություններում իր «Տիսա» կուսակցության հաղթանակից հետո Մադյարը կոչ արեց Հունգարիայի նախագահին կամավոր հրաժարական տալ մինչև մայիսի 31-ը: Նոր վարչապետը կարծում է, որ Շույոկն իրավունք չունի մնալ պաշտոնում, քանի որ նա չի կարողացել կանխել Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ նախորդ կառավարության կողմից վերջին տարիների քաղաքական, սոցիալական և ֆինանսական չարաշահումները։

Օրբանը և նրա կուսակցությունը, որն այժմ դարձել է ընդդիմություն, հանդես են եկել Շույոկի աջակցությամբ: Նրանք հայտարարել են, որ նոր վարչապետի պահանջները ստեղծում են չափազանց վտանգավոր նախադեպ, հանգեցնում են իշխանության բռնազավթմանը և հակասում են երկրի սահմանադրությանը։

Հունգարիայի օրենսդրության համաձայն՝ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից հինգ տարի ժամկետով։ Նախկինում ոչ մի նոր կառավարություն երբեք չի պահանջել նախագահի հրաժարականը: Շույոկը պետության ղեկավար է ընտրվել 2024 թվականին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում