ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռևս գոհ չէ Իրանի հետ բանակցությունների ընթացքից, ուստի Վաշինգտոնը կարող է վերադառնալ ռազմական գործողությունների։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել։ Նրանք դեռևս այդ կետին չեն հասել։ Մենք դրանից գոհ չենք », – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած նիստի ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն հույս ունի առաջիկա ժամերին առաջընթաց տեսնել Իրանի հետ համաձայնագրի հարցում։










































