ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի դեմ պատերազմի թեմայով լարված հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը։
Բանակցությունների շարունակումը հարուցել է Իսրայելի վարչապետի դժգոհությունը, ով ավանդաբար կողմ է Թեհրանի հանդեպ ավելի ագրեսիվ գործողություններին։
Նեթանյահուն Թրամփին բացահայտ հայտնել է, որ հարձակումների հետաձգումը սխալ է, և դա ձեռնտու է միայն Իրանին։ Իսրայելական կողմը թերահավատորեն է վերաբերվում բանակցություններով համաձայնության հասնելու հնարավորությանը, քանի որ Իրանը դեռևս հրաժարվում է հարստացված ուրանից։







































