Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

TRIPP-ի «գասումյանովական այլընտրանքը»

Ռուսաստանցի փորձագետ Գասումյանովը նոր տրանսպորտային միջանցք է առաջարկել, որ պետք է սկսվի Ռուսաստանից, անցնի օկուպացված Աբխազիայով, այնուհետեւ Վրաստանի տարածքով հասնի Հայաստան։ «Պուտինի ուղի» անվանումով նախագիծը ներկայացվել է որպես TRIPP-ի այլընտրանք։ Այդ մասին հայտնել է Turan Union-ը։

Իրականում Վլադիսլավ Գասումյանը ոչ թե «փորձագետ», այլ Ռուսաստանի Դաշնության Կոմունիկացիաների զարգացման ազգային ինստիտուտի տնօրենն է։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ նա ծնվել է Բաքվում, 1959թ․։ Միջնակարգ կրթություն է ստացել Բաքվի ռուսական դպրոցներից մեկում։ Ավարտել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը։

Գասումյանովը քսաներեք տարեկանում՝ 1982թ․-ից, ծառայության է անցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի համակարգում։ 1985թ․ ավարտել է Մոսկվայի ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցը։ 1980-ականների երկրորդ կեսին ծառայության է նշանակվել Ադր․ ԽՍՀՄ ՊԱԿ-ի ԼՂԻՄ վարչությունում, կարճ ժամանակ պաշտոնավարել որպես վարչության պետ, ապա տեղափոխվել է Մոսկվա։

Ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության կազմավորման հետ կապված՝ նա ԱԴԾ-ից տեղափոխվել է նորաստեղծ հատուկ ծառայություն, որտեղ գլխավորել է տեղեկատվական վերլուծությունների կենտրոնը և հասել գեներալ-մայորի կոչման եւ ներկայումս էլ հանդիսանում է ԱՀԾ «բարձրաստիճան աշխատակից»։

Ուշագրավ է, որ Հայաստանի շրջափակումը հաղթահարելու համար «աբխազական երկաթուղին վերականգնելու հնարավորության» մասին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ընդառաջ խոսել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այդ առթիվ վրացական ընդդիմության բուռն բողոքներին արձագանքելով՝ Վրաստանի կառավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և հավաստիացրել, որ պաշտոնական Թբիլիսին «նման հարց չի քննարկում և երբևէ չի քննարկել»։

Հայաստանի ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանին քննադատում են երկիրը «աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ դարձնելու» համար։ Այն, ինչ Գասումյանովի անունից շրջանառության մեջ է դրվել Մոսկվայի կողմից, ոչ միայն Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական սրացում, այլեւ հայ-վրացական հարաբերություններում լրջագույն լարվածություն սադրելու ակնհայտ նախագծում է։

Բոլոր նախանշանները կան, որպեսզի արձանագրվի, որ ռուս-վրացական «մեղրամիսը ավարտվում» է։ Ռուսաստանը Վրաստանին պարզորոշ հարկադրում է ճանաչել Աբխազիայի անկախությունը, իսկ Հարավային Օսեթիան մոտ ապագայում «կմիավորվի» Ալանիա-Հյուսիսային Օսեթիայի, այսինքն՝ Ռուսաստանի, հետ։

Վրաստանի համար չափազանց բարդ իրավիճակում Հայաստանում գեներացնել «Պուտինի ուղին TRIPP-ի այլընտրանքն» է խոսույթ,-իսկ որ Գասումյանովը նման նպատակ է հետապնդել, կասկածել պետք չէ,- նշանակում է առնվազն վրաց-հայկական տարաձայնություններ սադրել։ Դա միայն ձեռնտու է Ադրբեջանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում