Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Սի Ծինփինը «Պուտինից ստացավ Թայվանը», իսկ «Նովոռուսիա՞ն»

ՏԱՍՍ-ը հրապարակել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների կողմից մայիսի 19-ին Պեկինում ստորագրված համատեղ հայտարարության դրույթները։ Դրանք իրավա-քաղաքական բնույթի մի քանի տասնյակ սահմանումներ են։ Ռուս-չինական համագործակցության ոլորտների, բնույթի, մակարդակի և աշխարհագրության մասին կանխատեսումների համար, անշուշտ, պահանջվում է գոնե հրապարակային ձեւակերպումների խոր, համակողմանի և պրոֆեսիոնալ վերլուծություն։

Առաջին հայացքից աչքի է զարնում կողմերի համար չափազանց սկզբունքային խնդիրների՝ Թայվանի և ուկրաինական կարգավորման, վերաբերյալ հայտարարագրված համաձայնությունների էական տարբերությունը։

Ըստ տեքստի, Մոսկվան «հաստատել է հավատարմությունը «մեկ Չինաստան» սկզբունքին, որի անբաժանելի մաս է Թայվանը»։ Թայվանի խնդիրը հինգ օր առաջ քննարկվել է նաև Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ բանակցություններում, բայց արդյունքն այն է, որ ԱՄՆ նախագահը Թայբեյի իշխանություններին հորդորել է անկախություն չհռչակել և առկախել է սպառազինությունների վաճառքը։

Ռուսաստանի նախագահը Թայվանը ճանաչել է «միասնական Չինաստանի անբաժանելի մաս», միաժամանակ «բարձր գնահատել» Ուկրաինայի հարցում Չինաստանի «անկողմնակալ սկզբունքայնությունը»։ Ուկրաինական կարգավորման հարցում Սի-Պուտին համաձայնությունը ձևակերպված է այնպես, որ «պետք է վերացվեն հակամարտության սկզբնապատճառները»։

Որո՞նք են ռուս-ուկրաինական հակամարտության «սկբնապատճառները»։ Մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինը հրապարակայնացրել է, որ Ուկրաինայի դեմ ռազմական ուժ կիրառելու պատճառը Կիևի կողմից ընտրված եվրաինտեգրացման քաղաքականությունն է։ Նախկինում «սկբնապատճառ» էր համարվում Ղրիմի, Դոնբասի և մի քանի այլ մարզերի ռուս բնակչության իրավունքի խախտումը։

Բանակցություններում ի՞նչ «սկբնապատճառներ» է ներկայացրել Պուտինը, էական չէ։ Կարևոր է, որ նա Թայվանի հարցում հստակ պարտավորություն է ստանձնել, իսկ ինչպե՞ս կկարգավորվի ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ Սի Ծիմփինը որոշակի պատասխանատվություն իր վրա չի վերցրել։

Այս «նուրբ» հանգամանքը վկայում է, թե ռուս-չինական հարաբերություններում «եղանակ պատվիրողը» ով է, թեև, պետք է ընդունել, որ Թայվանի հարցում Ռուսաստանի աջակցությունը Չինաստանի համար գործնականում ավելի մեծ չէ, քան՝ ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ նրա «անկողմնակալ սկզբունքայնությունը»՝ Ռուսաստանի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում