Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Եվրամիություն-Թուրքիա նոր համագործակցությո՞ւն է ծրագրվում

Մայիսի 19 -ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Այդ մասին հայտնել է Turkiye իշխանամետ պարբերականը։ Տարածված տեղեկատվությունից հստակ չէ, թե կողմերից ո՞ւմ նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը։

Մայիսի 15-ին Ղազախստանի Թուրքեստան քաղաքում Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովից Անկարա վերադարձին Էրդողանը նախագահական ինքնաթիռի սրահում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և անդրադարձել նաև Եվրամիության հետ հարաբերությունների հարցին։

Նա Եվրամիության հետ առեւտրատնտեսական, էներգետիկ անվտանգության և ռազմաարդյունաբերության բնագավառներում ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ամփոփել, որ «Եվրոպան այժմ պետք է պատմական որոշում ընդունի»։

Այս համատեքստում տրամաբանական է թվում, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը Եվրահանձնաժողովի նախագահն է։ Ֆոն դեր Լայենը Թուրքիան բնութագրել է որպես «անհանգիստ տարածաշրջանում առանցքային գործընկերոջ», որի հետ Եվրամիությունը «ընդհանուր շահեր ունի»»

Եվրահանձնաժողովի նախագահը կարևորել է առևտրային բաց ուղիներին աջակցությունը, էներգակիրների անխափան հոսքերի, մատակարարումների կայունության ապահովումը և վստահեցրել, որ այդ բնագավառներում համագործակցությունը շարունակվելու է։

Կողմերը նաև քննարկել են Միջերկրականի արևելյան հատվածի և Կիպրոսի հարցերը։ Եվրահանձնաժողովի նախագահը «ՄԱԿ-ի հովանու ներքո գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել»։ Հասկացվում է, որ խնդիրը Կիպրոսի հյուսիսի այսպես կոչված «թուրքական հանրապետության» կարգավիճակի շուրջ սկզբունքային տարաձայնությունն է։

Անկարայում Ադրբեջանի դեսպան Մամեդովի հայտարարությունը, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի միայն հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելուց հետո, թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում քննադատության է արժանացել։ Բաքվի minval politika-ն գնահատել է, որ Թուրքիայում «մարգինալ ուժեր կան, որ դեմ են Էրդողան-Ալիև դաշինքին»։

Փաստը, որ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցը խնդրին կարևորություն է տվել, վկայում է, որ հայ-թուրքական հարաբերություններին Բաքվի ոչ կառուցողական միջամտությունը Թուրքիայի քաղաքական և հանրային շրջանակներում միանշանակորեն չի ընդունվում։ Այս առումով Եվրամիություն-Թուրքիա համագործակցությունը Հայաստանի համար սկզբունքային է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում