Wednesday, 22 07 2026
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ
Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը
16:30
Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի
Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Հունգարիայի նոր կառավարությունը մտել է լիազորությունների մեջ, Բուդապեշտն այլևս Մոսկվայի «արբանյակը» չի լինի

Մայիսի 12-ին Հունգարիայի կառավարության տասնվեց անդամները երդմամբ ստանձնել են պաշտոնները։ Արտաքին գործերի նախարար է նշանակվել Անիտա Օրբանը։ Թեև նա նախկին վարչապետի ազգանվանակիցն է, բայց որևէ ազգակցական կապ նրա հետ չունի։ Մինչ այդ ռուսաստանյան և ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ թեև Վիկտոր Օրբանը ընտրություններում պարտվել է, նրա արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն «կշարունակի պաշտոնավարել՝ որպես փորձառու դիվանագետ»։

Այդ տեղեկությունը չի հաստատվել, իսկ արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում իր թեկնածությունը քննարկելու ժամանակ հայտարարել է, որ Հունգարիան այլևս «Եվրահանձնաժողովին չի խոչընդոտի, եթե այնտեղ որոշեն, որ Ռուսաստանի նկատմամբ նոր և ավելի խիստ պատժամիջոցներ ընդունելու անհրաժեշտություն կա»։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հարցին, ապա Հունգարիայի տեսակետը, ինչպես ռուսաստանյան «Կոմերսանտն» է պարզել, «մնում է անփոփոխ, Կիևը պետք է կարգավորվի երկրի արևմտյան մարզերի էթնիկ հունգար բնակչության իրավունքների խնդիրը»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը շատ արագ է արձագանքել հունգարական կողմի հայտարարությունը։ Արտաքին գործերի նախարար Սիբիգան ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է ներկայացնել առաջարկությունների փաթեթ և շահագրգիռ քննարկումներ սկսել»։ Ի՞նչ ընթացք կունենան այդ քննարկումները, առայժմ պարզ չէ։ Հայտնի չէ նաև, թե Կիևը ո՞ւմ հետ է պատրաստվում բանակցություններ սկսել, Հունգարիայի կառավարությա՞ն, թե՞ Անդրկարպատների հունգար բնակչության ներկայացուցիչների։

Ըստ երևույթին, Մոսկվան փորձում է ներուկրաինական լարվածության նոր օջախ ստեղծել։ Մայիսի լույս 13-ի գիշերը ՌԴ զինված ուժերը դրոնային հարվածներ են հասցրել Ուկրաինայի արևմտյան տարածքներին, մասնավորապես՝ Ուժգորոդ քաղաքին, որտեղ էլեկտրական ենթակայան է վնասվել։ Ըստ տեղեկությունների, մայիսի 14-ին Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանը հրավիրվելու է Հունգարիայի ԱԳՆ, որտեղ նա «պետք է բացատրություն տա»։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մաջյարը կառավարության կազմակվորման առթիվ ելույթում երկրի արտաքին քաղաքականության մասին խոսել է շատ ընդհանուր ձևակերպումներով։ Դիտարժան է, որ մայիսի 15-ին ԱՍտանայում ծրագրված է Թուրքական պետությունների կազմակերպության «ոչ պաշտոնական գագաթաժողով»։ Հունգարիան ԹՊԿ դիտորդ անդամ է, նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը շատ սերտ կապեր ուներ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ։ Առայժմ հայտնի չէ՝ Պետեր Մաջյարը կմասնակցի՞ ԹՊԿ գագաթաժողովին, բայց մի բան, կարծես թե, իրողություն է, Հունգարիան այլեւս Ուկրաինայի հարցում այն դիրքորոշումը չի ունենա, ինչ՝ Վիկտոր Օրբանի կառավարման շրջանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում