Բելգրադը Նեապոլում ՆԱՏՕ-ի Ուժերի միացյալ հրամանատարության հետ համատեղ առաջին անգամ մեկնարկել է զորավարժություններ, որոնք կանցկացվեն «Յուգ» բազայում և Բորովացի զորավարժարանում՝ Բույանովաց բաղաքի շրջանում: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանական գերատեսչությունը:
«Սերբիայի զինված ուժերի և Իտալիայի, Ռումինիայի ու Թուրքիայի զինված ուժերի մոտ 600 անդամներ են մասնակցում «ՆԱՏՕ-Սերբիա» զորավարժություններին՝ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սերբիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Չեռնոգորիայից ռազմական ստրատեգների և դիտորդների ներկայությամբ…. Երկշաբաթյա դաշտային միջոցառումների ընթացքում կմշակվեն մարտավարություններ, որոնք օգտագործվում են խաղաղապահ գործողություններում, ինչպիսիք են բազաների պահպանությունը, հսկիչ անցակետերի աշխատանքը, զանգվածային հավաքների վերահսկումը և քաղաքային մարտերը», – ասվում է հայտարարության մեջ:









































