Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

«Թրամփը, Սի Ծինփինը և Պուտինը՝ նոր աշխարհակարգի ճարտարապետնե՞ր»

Մայիսի 13 -ին մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Չինաստան։ Այն կտևի մինչև մայիսի 15-ը։ Հիմնական բանակցությունները կկայանան մայիսի 14-ին։ Պեկին ուղեւորվելուց առաջ Միացյալ Նահանգների նախագահը անոնսավորել է, որ Չինաստանի առաջնորդի հետ կքննարկի առևտրային հարաբերությունների և Թայվանի, ինչպես նաև «հոյակապ երկիր Իրանի հետ կապված հարցեր»։

Սպիտակ տան ակնկալիքները, որ Թեհրանը կընդունի «գործարքի» ամերիկյան պայմանները, և Թրամփը Սի Ծինփինին կներկայանա որպես «հաղթած առաջնորդ», չեն արդարացել։ Ու թեև վերջին հարցումները վկայում են, որ ամերիկացիների ավելի քան վաթսուն տոկոսը դեմ է պատերազմին, CNN հեռուստաընկերությունը, հղելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը «գնալով ավելի է հակվում մարտական գործողությունները վերսկսելու անհրաժեշտությանը»։

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» փորձել է ի մի բերել Սի Ծինփին-Թրամփ բանակցությունների շուրջ ամերիկյան փորձագետների կանխատեսումները։ Ամենատարբեր գնահատականներից աչքի զարնում երկուսը։ Առաջինը ենթադրում է, որ Չինաստանի առաջնորդը «կարող է Իրանի նկատմամբ ազդեցություն գործել, եթե ԱՄՆ նախագահը խոստանա չճանաչել Թայվանի անկախությունը և սահմանափակի Թայբեյի իշխանություններին սպառազինությունների վաճառքը»։

Երկրորդ կանխատեսումը վերաբերում է Հորմուզի նեղուցի արգելափակման հետեւանքով Չինաստանի տնտեսության կրած վնասներին, ինչը, փորձագետների կարծիքով, Սի Ծինփինին «առարկայորեն պետք է մղի Միացյալ Նահանգների հետ համագործակցության, բայց միայն՝ քաղաքական մակարդակում»։

Ի՞նչ կտան Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ բանակցությունները, պարզ կլինի առաջիկա մի քանի օրերին։ Ուշագրավ է, որ Թրամփի Պեկին ուղևորվելուն զուգահեռ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինի Պեկին այցի «նախապատրաստությունը մոտենում է ավարտին»։

Չինաստան մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ ճեպազրույց է անցկացրել, որի ընթացքում նրան ուղղվել է նաև Ռուսաստան այցի մասին հարց։ Դա «հնարավոր» է,- հակիրճ պատասխանել է Թրամփը։

Անցյալ տարվա օգոստոսին Ալյասկայում կայացել է Թրամփ-Պուտին գագաթաժողով, որի ընթացքում հաջորդ հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ըստ այդմ, ԱՄՆ նախագահը դա «հնարավոր» է ասելով նկատի ունեցել այս տարի Ռուսաստան իր այցը։ Արդյոք հնարավո՞ր է, որ «նոր աշխարհակարգը սահմանվի Թրամփ-Սի Ծինփին-Պուտին համաձայնությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում