Wednesday, 22 07 2026
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Մոսկվան Ալիևից «ի՞նչ» է սպասում

Իրանը երկօրյա ուշացումով Պակիստանի միջոցով պատասխանել է ամերիկյան առաջարկություններին։ Մանրամասնություններ դեռեւս հայտնի չեն։ IRNA -ն հայտնել է, որ Իրանը «առաջարկում է ներկա փուլում կենտրոնանալ տարածաշրջանում պատերազմն ավարտելու վրա»։ Al Jazera-ի տեղեկացվածությամբ՝ Իսլամական հանրապետությունը պնդում է, որ «Լիբանանում ևս զինադադար հաստատվի և հանվի իր նավահանգիստների շրջափակումը»։

Ամերիկյան կողմի գլխավոր պահանջները երկուսն են՝ հրաժարվել միջուկային ծրագրից և բացել Հորմուզի նեղուցը։ Իրանը փաստացի մերժել է կարգավորման ամերիկյան նախագիծը, և Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ «պատերազմը շարունակվում» է։ Պատերազմը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաև Ուկրաինայում։ Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը լրագրողներին ասել է, որ եթե Զելենսկին Պուտինի հետ հանդիպում է ցանկանում, ապա «կարող է զանգել և պայմանավորվել»։

Նա չի բացառել Պուտին-Զելենսկի երրորդ երկրում հանդիպումը, բայց պարզաբանել է, որ այդ դեպքում ամեն ինչ նախապես պետք է համաձայնեցված լինի։ Զելենսկուն Մոսկվա «հրավիրել»՝ նշանակում է առաջարկել, որ նա ստորագրի կապիտուլյացիա։ Երրորդ երկրում հանդիպումը պայմանավորել «նախնական համաձայնությամբ», նույնն է։

Ակնհայտ է, որ Իրանի դեմ և ռուս-ուկրաինական պատերազմը, մեղմ ասած, Հարավային Կովկասը «չի շրջանցում»։ Մայիսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Ջեբրայիլ, որտեղ հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ։ «Մենք Հայաստանը ոչնչացնելու կամ նրան ինքնիշխանությունից զրկելու նպատակ չենք ունեցել»,- ասել է նա։

Ալիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդական առաքելությանը և թույլ տվել կոպիտ հասցեագրում, որ եթե Ադրբեջանը «մի կրակոց արձակեր, ապա նրանք կփախչեին»։ Նա եվրոպացիներին հորդորել է «Հայաստանը չպաշտպանել Ադրբեջանից», քանի որ «իրենք հասել են նրան, ինչ ցանկանում» էին։

Մայիսի 5-ին Ալիևը ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատար Կալասի հետ բանակցություններ է վարել։ Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղաբաշխվել են Եվրահանձնաժողովի որոշմամբ։ Կարելի է ենթադրել, որ նա Կալասին առաջարկել է դադարեցնել առաքելությունը, բայց դրական արձագանք չի ստացել։

«Եթե մենք կրակեինք, դիտորդները կփախչեին» ասվածը կարելի՞ է հասկանալ նաև այն իմաստով, որ «եթե մենք կրակենք, դիտորդները կփախչեն»։ Հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդների ներկայությանը բազմիցս դեմ է արտահայտվել նաև Ռուսաստանը։ Ապրիլի վերջին Ալիևը Գաբալայում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ փակ բանակցություններ է վարել։ Երկու օր հետո Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ։

Նրան ընդունել է փոխարտգործնախարար Գալուզինը։ Մոսկվան, սակայն, «պարզաբանումներ է ակնկալում» Երևանից՝ կապված Ուկրաինայի նախագահի մի հայտարարության հետ, ինչի համար Հայաստանը որևէ պատասխանատվություն չի կրում։ Մոսկվան Ալիևից «ի՞նչ է սպասում»։ Նա պատահաբա՞ր է «եվրադիտորդների ուղղությամբ կրակելու» մասին խոսել Ջաբրայիլում, որ գտնվում է հայ-ադրբեջանական և ադրբեջանա-իրանական սահմանին։ Նիկոլ Փաշինյանը պատահակա՞ն է քարոզարշավը Սյունիքից սկսել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում