Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր Մարդալիև Մահմուդ Մուսադդինօղլուն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական շփման գծի Ակնի (Աղդամ) շրջանում։ Նշվում է, որ հայկական կողմի արձակած կրակոցին զոհ գնացած Մարդալիևը զորակոչվել է այս տարվա հունվարին Գոբուստանի զինկոմիսարիատից։







































