Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարկել՝ կից գրառմամբ․
«Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հյուրեր, այսօր բացեցինք Երևանի հերթական հանրային խաղահրապարակը՝ նախատեսված 3-12 տարեկան երեխաների համար։
Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ապամոնտաժում է ապօրինի ավտոտնակներն ու զավթված տարածքները՝ վերադարձնելով դրանք երևանցիներին և այդ տարածքներում ստեղծելով հանգստի գոտիներ, ֆուտբոլի դաշտեր և խաղահրապարակներ։
Ստեղծում ենք միջավայրեր, որտեղ երեխաները երջանիկ են։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Keron Development Foundation, Կենտրոն վարչական շրջան, Paper.evn-ի գործընկերներին՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»։








































