Wednesday, 22 07 2026
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ
Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը
16:30
Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի
Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Էրդողանը Մերձավոր Արևելքը թուրք-արաբ-քուրդ «միասնական հայրենիք» է հռչակել

Ապրիլի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային մեծ ժողովում հանդիպել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ։ Այդ մասին հայտնել է «Անադոլու» պետական գործակալությունը, որի փոխանցմամբ՝ նրա հիմնական ուղերձը հնչել է հետևյալ ձևակերպմամբ․ «Ոչ ոք չի կարող կանգնել մեր և մեր եղբայրների միջև»։

Էրդողանը հայտարարել է, որ հանդիպման օրը խորհրդանշական է, լրանում է Կուտ էլ-Ամարայում բրիտանական զորքերի դեմ հաղթանակի 110-ամյակը։ Առաջին համաշխարհային պատերազմի այդ նշանավոր իրադարձությունը Թուրքիայի նախագահը ներկայացրել է այլ կտրվածքով։ Նա հերքել է թուրքական հանրային գիտակցության մեջ արմատավորված կարծրատիպը, թե ամիսներ տևած այդ ռազմագործողության ընթացքում «արաբները դավաճանել են Օսմանյան կայսրությանը»։

Էրդողանը հավաստիացրել է, որ Կուտ էլ-Ամարան պաշարած օսմանյան զորքերի շարքերում «հերոսաբար մարտնչել են ինչպես արաբները, այնպես էլ քրդական կամավորական ջոկատները»։ Թուրքիայի նախագահը հատուկ ընդգծել է, որ օսմանյան բանակի կողմից բրիտանացիների դեմ կռված «արաբներից և քրդերից շատերը շիադավան» էին։ Նա ամփոփել է, որ Թուրքիան «ոչ է ասում տարածաշրջանի մասնատմանը» և որպես դրա երաշխիք կարևորել «թուրք-արաբ-քուրդ միասնությունը»։

Ո՞վ է «մասնատում» տարածաշրջանը, Էրդողանը հասցեագրում չի արել։ Իրանի դեմ պատերազմի մեկնարկին, սակայն, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ «շիադավան չարիքի վերացումից հետո» թույլ չի տա «սուննի չարիքի առանցք ձևավորել»։ Նաթանյահուի այդ հայտարարությունը Թուրքիան մեկնաբանել է որպես «սիոնիստական էքսպանսիոնիզմ», որի հաջորդ թիրախը «ինքը կդառնա»։

Հռչակելով տարածաշրջանի ամբողջականությունը թուրք-արաբ-քուրք միասնականությամբ պահպանելու նպատակ, Թուրքիայի նախագահն, ըստ էության, արաբական աշխարհին ռազմավարական դաշինք կնքելու առաջարկություն է հնչեցրել։ Այդ ուղղությամբ Էրդողանը որոշակի հաջողություն արդեն իսկ ունի: Թուրքիան ռազմավարական համագործակցություն է հաստատել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի հետ։ Անկարան բարեկամական հարաբերություններ ունի նաև Իրաքի և Իրաքյն Քրդստանի հետ։

Բարդ է Արաբական միացյալ էմիրությունների, ինչպես նաև Հորդանանի խնդիրը։ Այդ երկրները հակված են Իսրայելի հետ հարաբերությունների պահպանման ուղեգծին։ Իսրայելական մամուլի տեղեկացվածությամբ՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկին զուգահեռ Իսրայելը ԱՄԷ-ում «հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգեր է տեղաբաշխել, որոնց մարտական սպասարկումն իրականացնում են իսրայելցի զինվորականները»։ Խիստ ուշագրավ է, որ ԱՄԷ-ի հետ հարաբերությունները սերտացնում է նաև Ադրբեջանը։ Ապրիլի 28-ին Իլհամ Ալիևը Գաբալայում ընդունել է ԱՄԷ ներդրումների նախարար Մոհամեդ Հասան ալ Սուվեյդիին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում