Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադում չի պլանավորում հանդիպումներ անցկացնել ամերիկացի բանակցողների հետ։ Այս մասին X միկրոբլոգում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում։ Իրանի դիտարկումները կփոխանցվեն Պակիստանին»,-նշվել է գրառման մեջ։
Նաև նշվել է, որ նախարար Արաղչին կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց միջնորդական ջանքերի շրջանակներում Ամերիկայի կողմից պարտադրված պատերազմի դադարեցման և տարածաշրջանում խաղաղության վերականգնման նպատակով։








































