Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Մոսկվան բացահայտեց, որ Հայաստանի ընտրություններում իր ֆավորիտը Սամվել Կարապետյանն է

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան RTVI հեռուստաընկերությանը: Փաստը, որ Ռուսաստանի համապետական և ավելի հեղինակավոր հեռուստաընկերությունները կամ պետական լրատվական գործակալությունները նրան «անտեսել» են, ինքնին խոսուն է:

Ուշագրավ է, որ հարցազրույցն սկսվում է ճակատային հարցադրումից՝ Քոչարյանը ընդունո՞ւմ է, որ Հայաստանում այսօր «ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն» է: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի պատասխանը տվյալ դեպքում արդեն էական չէ: Գլխավորն այն է, որ Ռուսաստանի քարոզչությունը Հայաստանի քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ ազդեցիկ դեմք «նշանակել» է Սամվել Կարապետյանին:

Երկրորդ կարևոր պահը Ռոբերտ Քոչարյանի՝ որպես Հայաստանին «խաղաղություն և զարգացում ապահոված նախագահի» կերպարի պսակազերծումն է: Երբ նա ասում է, որ իր նախագահության շրջանը «բացարձակ խաղաղության տարիներ» էին,- հարցազրույցավարը, թեև նրբանկատորեն, բայց շատ հաստատուն տոնով հակադարձում է, թե «չէ՞ որ այդ ժամանակ աշխարհը բոլորովին այլ» էր:

Իսկ երբ Քոչարյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը «ամեն ինչ արել է, որպեսզի պատերազմ լինի»,-ռուսաստանցի հեռուստալրագրողը նրան հիշեցնում է նախընթաց տարիները, երբ Ադրբեջանը «սպառազինություններ էր գնում Իսրայելից, Պակիստանից, Ռուսաստանից»,-և հարցնում. «Մի՞թե Հայաստանում դա չէին տեսնում»: Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը կրկնում է վաղեմի թեզը, իբր Փաշինյանը «մարտական գեներալներին փոխարինել է իրեն հավատարիմ ոչ պրոֆեսիոնալ զինվորականներով, հեղինակազրկել է բանակը»:

Ներքաղաքական բանավեճի առումով երկրորդ նախագահի թեզերը դեռ կարող են որոշակի լսարանի համար ընդունելի լինել: Էականը այն է, որ Ռուսաստանը, ինչպես հասկացվում է այդ հարցազրույցից, պատերազմի և Հայաստանի պարտության քոչարյանական մեկնաբանությունը, մեղմ ասած, չի կիսում և ակնհայտորեն հասկացնում է, որ խորհրդարանական ընտրություններում իր ֆավորիտը Սամվել Կարապետյանն է:

«Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը վերջերս տարակուսել է, թե ինչո՞ւ հատկապես Ռոբերտ Քոչարյանին են հորդորում դուրս գալ ընտրապայքարից: Մոսկվայի կազմակերպած հարցազրույցը, երևի, այդ հարցի պատասխանը տալիս է: Մնում է սպասել, թե Քոչարյանը ի՞նչ որոշում կընդունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում