Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում

Կրթությունն այն կարևոր օղակն է, որը պետք է փոխի արդյունաբերության մեջ կանանց ներգրավվածությունը. Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կանանց մասնակցությունը տնտեսության առանցքային ոլորտներում և ներառական աճի խթանում» պանելային քննարկմանը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO)՝ աշխարհում առաջին անգամ նշվող «Կանայք արդյունաբերության մեջ» միջազգային օրվա շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացված միջոցառմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է կրթության ոլորտում ՀՀ արձանագրած առաջընթացին, որը նպաստում է տնտեսության տարբեր ճյուղերում և արդյունաբերության մեջ կանանց ներգրավմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում կրթության ոլորտում կանանց ներգրավվածությունը շատ բարձր է. հանրակրթական համակարգում ուսուցիչների մոտ 89–90%-ը կին է, նախադպրոցական կրթության համակարգում այդ ցուցանիշը մոտ 99% տոկոս է կազմում: Վերջին երեք տարում պետական բուհերում տարեցտարի գրանցվում է աղջիկների ընդունելության ցուցանիշի աճ: Օրինակ՝ 2025 թվականին բակալավրի կրթական ծրագրերով բուհ ընդունվածների 63%-ն իգական սեռի է, ԲՏՃՄ ուղղություններով շրջանավարտների շուրջ 40%-ը աղջիկ է:

Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ գիտության ոլորտում պետական լայնածավալ բարեփոխումների, ֆինանսավորման զգալի աճի և կին գիտնականների հետազոտությունների խթանման հատուկ միջոցառումների համատեքստում վերջին տարիներին Հայաստանում դիտվում է դրական դինամիկա։ Մասնավորապես՝ աճել է գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում կին գիտաշխատողների թիվը՝ հասնելով 53.6%-ի․ այս ցուցանիշը մոտավորապես 1,7 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները։ ԲՏՃՄ ոլորտում կին գիտաշխատողների ներկայացվածության բաժինը ևս զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջինացված ցուցանիշներին՝ կազմելով 52%։ Համեմատության համար նշվել է՝ ԵՄ երկրներում ԲՏՃՄ ոլորտում կին հետազոտողների ներկայացվածությունը շուրջ 40 % է։ Կին հետազոտողները ՀՀ-ում մեծամասնություն են կազմում նաև հումանիտար և հասարակագիտական գիտությունների ոլորտում՝ կազմելով այդ ոլորտներում հետազոտողների ընդհանուր թվի 58 տոկոսը:

«Պետք է նշել, որ կրթության ոլորտում այսօր հակառակ ուղղությամբ ենք շատ մեծ աշխատանքներ տանում, որպեսզի ոլորտը դարձնենք ավելի գրավիչ նաև տղամարդկանց համար: Այդուհանդերձ, կարևոր է ընդգծել, որ կրթությունն այն կարևոր օղակն է, որը պետք է փոխի արդյունաբերության մեջ կանանց ներգրավվածության իրավիճակը: Վստահություն ունենք, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է սկսել դեռևս նախադպրոցական ոլորտից, երբ սկսվում են ազդեցությունները մասնագիտական կողմնորոշման հարցում: Այս ուղղությամբ մենք փոխել ենք թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական կրթության չափորոշիչները: Դպրոցական միջավայրում երեխաները պետք է հավասար ուղերձներ ստանան և իմանան, որ թե՛ ԲՏՃՄ, թե՛ հումանիտար ոլորտներում բոլորն ունեն հավասար հնարավորություններ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Նա անդրադարձել է նաև «Տեխնոլոգիա» առարկայի դասընթացի կազմակերպմանը՝ նշելով, որ աշակերտներին հնարավորություն է տրվել ընտրել իրենց նախընտրած ուղղությունը: Արաքսիա Սվաջյանի հավաստմամբ՝ միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում ևս բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում աղջիկների ներգրավվածությունը բարձրացնելու ուղղությամբ. «Այդ աշխատանքները պետք է շարունակական լինեն, որպեսզի կրթական վերջնարդյունքներն իրենց արտացոլանքը գտնեն նաև տնտեսությունում»:

Քննարկման շրջանակում ելույթներով հանդես են եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ, արդյունաբերության ոլորտը ներկայացնող բանախոսներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում