Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Հայաստանի ՄԻՊ-ն իր բավական խելացի և հեռահար քայլով սխալների սրբագրում է անում. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ողջունում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությունը` զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով այս շաբաթ դիմել Սահմանադրական դատարան: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Միջազգային կառույցների կողմից իրականացվող ճնշումներն, իհարկե, նման որոշում կայացնելու վրա դերակատարություն չեն կարող չունենալ, սակայն երևույթն ավելի շատ հակված եմ պայմանավորելու ներքին ճնշումներով: Մենք` մամուլի ներկայացուցիչներս, օրենսդրական այդ փոփոխության դեմ անընդհատ հայտարարություններ ենք անում, մամուլի ասուլիսներ հրավիրում, անգամ մտածում ենք ակցիաներ կազմակերպելու մասին»,- նկատեց Արմինե Օհանյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ Կարեն Անդրեասյանը, հնարավոր է, հայաստանյան այլ կառույցների հետ խնդիրներ ունի և մամուլի աջակցությունը ստանալու համար այլ քայլի պարզապես չէր կարող դիմել: «Հայաստանի ՄԻՊ-ն իր այս բավական խելացի և հեռահար քայլով սխալների սրբագրում է անում: Կարեն Անդրեասյանը երիտասարդ է և նման քայլով, հավանաբար, ցանկանում է կայացնել ոլորտը, շտկել իր սխալները: Սա լավ նախաձեռնություն է, և տա Աստված, որ նա կարողանա լուծել իր առջև դրված խնդիրը: Հուսանք, որ ամեն բան լավ կլինի, և՝ «լավ ըսենք, որ լավ ըլլա»,- եզրափակեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանը մտադրություն է հայտնել զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով այս շաբաթ դիմել Սահմանադրական դատարան:
Նա 2009 թականին օրենսդրական փոփոխության մի գաղափար էր առաջարկել, որի էությունը կայանում էր զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնելու և այդ արարքների համար քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանելու մեջ: Անցյալ տարվա մայիսին օրենսդրական փոփոխությունն ընդունվել էր, ինչից հետո տպագիր մամուլի դեմ ավելի քան 15 հայց էր ներկայացվել։

Հայաստանյան լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկում զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխությունները` բողոքելով հատկապես դատարաննեևրի սահմանած տուգանքների խոշոր չափերից:

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրպարտության եւ վիրավորանքի համար թերթի դեմ հայց էր ներկայացրել: Հայցվոր կողմը պնդում է, որ թերթի` «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» վերնագրով հոդվածում Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորվել է: Քոչարյանի ներկայացուցիչը պահանջում է հերքել այդ տեղեկությունները եւ փոխհատուցել 6 միլիոն դրամ, որից 3 միլիոնը` զրպարտության եւ վիրավորանքի համար, իսկ մյուսը 3 միլիոնը` Քոչարյանի շահերը պաշտպանող «Ջի փարթնըրս» փաստաբանական ընկերության ծառայությունների համար:

Դատական մեկ այլ հայց այս տարի «Հրապարակ»-ի դեմ ներկայացրել էր Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 3 մլն դրամի չափով արգելանք է դրել թերթի վրա և պարտադրել չտարածել դատական վեճի հետ կապված որևէ տեղեկատվություն` մինչև չի կայկացվել գործով վերջնական որոշումը:
Թերթի խմբագրի խոսքով՝ քանի որ իրենք դեռ չեն ստացել հայցադիմումը, միայն կարող են կռահել, թե որ հոդվածի բովանդակությունն է վիճարկում դատական դեպարտամենտի ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում