Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից

Ռուսաստանը կճանաչի՞ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»

Եվրոպայում և Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության լույսի ներքո Թուրքիայի կարևորության մասին Եվրահանձնաժողովին ներկայացված զեկույցում հատուկ բաժին է հատկացրել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ հիմք ընդունելով վերջերս Անկարա կատարած իր այցը: Այդ մասին հայտնել է Turkiye իշխանամետ պարբերականը: Մարթա Կոսը ընդգծել է, որ Թուրքիան «ԵՄ անդամության շարքային թեկնածու չէ» և փաստարկել, որ վերջին տարիներին Թուրքիա-Եվրամիություն ապրանքաշրջանառությունը «կրկնակի գերազանցել է Հնդկաստանի ցուցանիշները»:

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը կարևորել է Սևծովյան տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներուժի հանգամանքը և ձևակերպել, որ Ուկրաինայի հարցում «որևէ պայմանավորվածություն չի կարող շրջանցել այդ իրողությունը»: Նա ընդգծել է, որ Թուրքիան «ՆԱՏՕ-ում երկրորդ բանակն ունի»: Մարթա Կոսը նաև շեշտել է Թուրքիայի աշխարհագրական բացառիկ դիրքը, որ «Եվրոպան Հարավային Կովկասով կապում է Կենտրոնական Ասիայի հետ»:

ԵՄ-Թուրքիա ավելի սերտ համագործակցության միակ խոչընդոտը, ինչպես հասկացվում է Կոսի զեկույցի համառոտ շարադրանքից, այն է, որ Թուրքիան «պետք է փոխի Կիպրոսի հանդեպ մոտեցումը»: Խոսքը «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հարցում Անկարայի անզիջում դիրքորոշման մասին է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել, որ միջազգային հանրությունը պետք է «ճանաչի Կիպրոսի թուրք բնակչության անկախ պետություն ունենալու իրավունքը»:

Ստեղծված իրավիճակում Անկարան հազիվ թե «փոխի Կիպրոսի հանդեպ մոտեցումը», իսկ Եվրամիությունն, իրոք, Թուրքիայի կարիքը սուր է զգում: Վերջին օրերին արծարծվում է Ստամբուլում Ուկրաինայի հարցով քառակողմ՝ Թրամփ-Էրդողան-Պուտին-Զելենսկի գագաթաժողով հրավիրելու գաղափարը: Շաբաթներ առաջ Ուկրաինայի նախագահը այցելել է Թուրքիա: Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, որից հետո թուրքական կողմը թարմացրել է «սպասում ենք Պուտինի այցին» խոսույթը:

Թուրքիայի ընտրությունը՝ ռազմավարական համագործակցություն հաստատել Եվրամիությա՞ն, թե՞ Ռուսաստանի հետ,- սկզբունքային նշանակություն ունի Հարավային Կովկասի, բայց հատկապես՝ Հայաստանի համար, որ օրենքով ընտրել է Եվրամիության անդամակցության հեռանկարը: Մի բան է՝ ունենալ ԵՄ անդամ կամ նրա ռազմավարական դաշնակից Թուրքիա, բոլորովին այլ՝ հայտնվել ռուս-թուրքական դաշինքի «ճիրաններում»: Ռուսաստանը կճանաչի՞ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»: Բաքուն փաստացի այդ քայլը կատարել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում