Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Անվտանգային ի՞նչ ընտրություն կկատարի Թուրքիան. Եվրամիությո՞ւն, թե՞ Ռուսաստան

Ապրիլի 18-ին ԱՄՆ պատերազմի նախարարության կայքում հրապարակվել է քաղաքական հարցերով փոխնախարար Կոլբիի հայտարարությունը, ըստ որի՝ «Միացյալ Նահանգները շարունակում է ուկրաինական բանակի սպառազինությունների մատակարարումը»: Այդ գործարքը կատարվում է եվրոպական մի քանի երկրի վճարումների հաշվին: Կոլբին եվրոպական երկրներին հորդորել է «աշխարհամասի պաշտպանության պատասխանատվությունը վերցնել իրենց ձեռքը»:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն մեջբերել է Եվրամիության անվտանգության և տիեզերքի հարցերով հանձնակատար Կուբիլյուսի տեսակետը, ըստ որի Եվրոպան պետք է ունենա իր միացյալ բանակը, հրամանատարությունը և շտաբ-կենտրոնը: Եվրահանձնակատարը, ընդսմին, առանձնահատուկ շեշտել է, որ եվրոպական բանակը պետք է ներառնի նաև ուկրաինական զորախումբը:

Անթալիայի դիվանագիտական համաժողովի փակման ելույթում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը խստագույն քննադատության է ենթարկել Իսրայելին, որ, նրա ձևակերպմամբ՝ «Հունաստանի և Կիպրոսի հունական վարչակազմի հետ հակաիսլամական ռազմական դաշինք է ձևավորել»: Ֆիդանը այս հայտարարությունը արել է ի պատասխան այն տեսակետի, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը «մոտ ապագայում կհայտարարեն ռազմա-քաղաքական եռյակ դաշինք կնքելու մասին»:

Անթալիայում տեսախցիկները արձանագրել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ու Պակիստանի վարչապետի հանդիպումը, որի մասին Անկարան և Բաքուն պաշտոնական տեղեկություն չեն հայտնել: Հայտնի է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի ռազմական փոխադարձ օգնության մասին պայմանագիր, իսկ Պակիստանը Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ ռազմական համագործակցությունը հետապնդում է «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակ»:

Խնդիր է, թե այդ ծրագրավորմանը որքանո՞վ կարող է ներգրավվել Ադրբեջանը: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում օրերս հանդիպել է Եվրամիության անվտանգության և տիեզերքի հացերով հանձնակատար Կուբելյուսին: Երկու շաբաթ հետո Երեւանում կգումարվի Եվրամիություն-Հայաստան գագաթաժողով: Դատելով Միրզոյան-Կուբելյուս հանդիպումից, կողմերի օրակարգում նաև անվտանգության հարցերում համագործակցությունն է:

Ավելի վաղ Եվրամիությունը Թուրքիայի հետ քննարկել է ռազմաարդյունաբերական ինտեգրացիայի հեռանկարը: Թուրքիայում դարձյալ սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Ըստ երևույթին, դա պայմանավորված է նաև ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության «վերբեռնմամբ», որ տեղի է ունեցել Անթալիայի դիվանագիտական համաժողովի նախօրեին: Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի խնդիրը, կարծես, պայմանավորված է լինելու նրանով, թե Թուրքիան Ռուսաստանի և Եվրամիության միջև ինչ ընտրություն կկատարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում