Tuesday, 14 07 2026
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Հունգարիան կմնա «թուրքական աշխարհի մա՞ս»

Ապրիլի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մաջյարի հետ: Այդ մասին հայտնել է «Անադոլու» պետական գործակալությունը՝ հղելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական հաղորդագրությանը:

Ըստ այդմ, «առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունների ապագան, տարածաշրջանային և գլոբալ հարցեր»: Թուրքիայի նախագահը ընդգծել է երկու երկրների «հարաբերությունների ամրությունը, որ հիմնված է ընդհանուր պատմության և մշակույթի վրա, վստահություն հայտնել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությունը կզարգանա ավելի ակտիվ, ընդգծել, որ ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցությունը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը»:

Թուրքիայի նախագահը և Հունգարիայի դեռևս գործող վարչապետը վերջին երկու տարում երկկողմ և բազմակողմ ձևաչափում ավելի քան տասը հանդիպում են ունեցել, այդ թվում՝ ուկրաինական կարգավորման միջնորդության հարցով: Վերջին անգամ Էրդողանը Օրբանին Ստամբուլում ընդունել է մի քանի ամիս առաջ՝ 2025թ. դեկտեմբերի 8-ին, բայց քաղաքականությունը պահանջում է իրենը, և Թուրքիայի նախագահը, որ այլ դեպքերում իրեն շատ վերամբարձ է դրսևորում, առաջինն է զանգահարել Հունգարիայի ապագա վարչապետին:

Այդ հեռախոսազրույցի մասին թուրքական կողմի պաշտոնական տեղեկատվության, ինչպես ասում են՝ «աղը» Էրդողանի կողմից երկու երկրների հարաբերությունների հիմքի՝ «ընդհանուր պատմության և մշակույթի» մասին արված ընդգծումն է, ինչից կարելի է հասկանալ, որ Թուրքիայի նախագահի համար առանցքային է մի հարց. Պետեր Մաջյարի կառավարությունը կշարունակի՞ Հունգարիան պահել Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակում, թե՞ կվերանայի Օրբանի կամային որոշումը:

Մերձավոր Արևելքում իրավիճակը ԹՊԿ ինստիտուցիոնալացման բավական շոշափելի հնարավորություն է ստեղծել: Եվրոպական երկրի թեկուզ դիտորդի կարգավիճակով այդ կառույցին անդամակցությունը Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում առանձնահատուկ նշանակություն ունի: Պաշտոնական հաղորդագրությունը, կարծես, այդ թեման գիտակցաբար շրջանցել է: Ըստ երևույթին, դրան անդրադարձ եղել է, բայց՝ ոչ այնքան առարկայական կամ, գուցե, Պետեր Մաջյարը որոշակիությունից առայժմ խուսափել է, ուստի թեման չի հրապարակայնացվել:

Փոխարենը շեշտվել է տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ապահովման հարցում երկու երկրների ՆԱՏՕ-ին անդամակցության կարեւորությունը, ինչից հասկացվում է, որ, անկախ ԹՊԿ-ի հետ հետագա առնչակցությունից, Հունգարիան և Թուրքիան, միևնույն է, անվտանգային նույն համակարգում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում