Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

«Բոլոր ճանապարհները տանում են Պեկին»

Reuters-ի «լավատեղյակ աղբյուրը» հայտնել է, որ Իրանի ծովային շրջափակման մասին ԱՄՆ նախագահի հրամանագրի հրապարակումից «ժամեր անց Սաուդյան Արաբիան դիվանագիտական փակ խողովակներով դիմել է Միացյալ Նահանգներին և հորդորել, որ դադարեցնի ռազմագործողությունը»: Էր-Ռիադը «խիստ մտահոգված է, որ Իրանը կարող է վերսկսել տարածաշրջանի երկրների հրթիռակոծումները»:

Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ նույն օրը Արաբական միացյալ էմիրությունների նախագահ ալ-Նահաիանը Պեկինում հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ: Turkiye պարբերականի տեղեկացվածությամբ՝ Չինաստանի առաջնորդը հանդիպման ընթացքում բացահայտել է, որ «Իրանին և Միացյալ Նահանգներին ներկայացրել է չորս կետից բաղկացած կարգավորման նախագիծ»:

Կոնկրետ այդ փաստաթղթի բովանդակության մասին տեղեկություն հայտնի չէ, բայց Սի Ծինփինը ներկայացրել է «ճգնաժամի հանգուցալուծման» շուրջ ընդհանուր պատկերացումը, որ հենվում է միջազգային հարաբերություններում ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և հանրաճանաչ նորմերի գերակայության ճանաչման վրա:

Իրանի շրջափակումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ին Սաուդյան Արաբիայի «խնդրանքը», ԱՄԷ նախագահի Պեկին այցը վկայում են, որ Պարսից ծոցի արաբական երկրները Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքներին այլևս չեն վստահում, ինչպես նաև նրա կողմից Իրանի դեմ պատերազմին ներգրավվելու մտադրություն չունեն և, պարզ ասած, փնտրում են Չինաստանի հովանավորությունը, որ Իրանի ռազմավարական դաշնակիցն է:

Ապրիլի 14-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Պեկին: Նախօրեին նա հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Այդ առթիվ ՌԴ ԱԳՆ տարածած տեղեկատվությունից դատելով՝ կողմերը քննարկել են ինչպես Իրանի շուրջ իրավիճակը, այնպես էլ ուկրաինական կարգավորման հեռանկարը: Ուշագրավ է, որ Ֆիդանը Ստամբուլն առաջարկել է որպես եռակողմ՝ ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների հարթակ:

Ակնհայտ է, որ իրանա-ամերիկյան կարգավորմանը Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցության ներուժը բավարար չէ: Նման առաքելության համար նվազ են նաև Պակիստանի հնարավորությունները: Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Իսլամաբադի բանակցություններին Իրանը ներկայացել է Չինաստանի «պարտադրանքով»: Մի շարք աղբյուրների տեղեկացվածությամբ՝ այս շաբաթ «կկայանա իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը»: Եթե Սի Ծինփինի «չորս կետանոց նախագիծը» դրվի բանակցությունների սեղանին, ուրեմն հարկ կլինի արձանագրել, որ Մերձավոր Արևելքի նոր ստատուս-քվոյի հաստատման «բոլոր ճանապարհները տանում են Պեկին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում