Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը չպետք է կախված լինի Ուկրաինայում հակամարտության ավարտից, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք ամերիկյան մոտեցումը. նրանք շարունակում են կապել առևտրատնտեսական համագործակցությունը և այդ փոխշահավետ համագործակցության վերածնունդը Ուկրաինայում կարգավորման հետ։ Մենք կարծում ենք, որ բացարձակապես անհրաժեշտ չէ սպասել Ուկրաինայի կարգավորմանը՝ Վաշինգտոնի և Մոսկվայի շահերից ելնելով», – նշել է նա։
Պեսկովի խոսքով՝ հարաբերությունների վերականգնումից հետո երկու երկրները կարող են ունենալ բազմաթիվ հաջողված նախագծեր։










































