Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Եթե Թրամփի «համաշխարհային ֆուրորը» վերջնականապես ձախողվի…

Ես իրոք կարծում եմ, որ մենք գտնվում ենք մի վիճակում, երբ հասել ենք մեր նպատակներին… Ես կգերադասեի ավարտել հաջող բանակցություններով: Իրանի դեմ հարձակման և հետագա հնարավոր զարգացումների մասին նման տեսակետ է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Մի շարք լրատվամիջոցներ, հղելով Պակիստանի ԱԳՆ աղբյուրներին, հայտնել են, որ առաջիկա հինգշաբթի Իսլամաբադում «կկայանա իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը»: Այս տեղեկությունը անուղղակի հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան հավատարմագրված լրագրողներին նա ասել է, որ «մյուս կողմից հեռախոսազանգ է ստացվել»:

Այս համատեքստում խիստ ուշագրավ է, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են Հյուսիսային Կորեայի հետ «եռակողմ համագործակցության հեռանկարը»: Դրան հաջորդել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինի այցը Փհենյան, որտեղ նրան ընդունել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Ապրիլի 14-ին հայտնի է դարձել, որ Չինաստան է մեկնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նախօրեին նա հերթական հեռախոսազրույցն է ունեցել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ, ինչին նախորդել է ՌԴ և Իրանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը իրանա-ամերիկյան բանակցություններում միջնորդության պատրաստակամություն է հայտնել:

Եվրոպայի առաջատար երկրները, ավելի կոնկրետ՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, չեն միացել Իրանը ծովային շրջափակման ենթարկելու ԱՄՆ նախագահի ծրագրին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ քննարկում են Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը վերականգնելու հնարավորությունը: Իրանի դեմ պատերազմին փաստացի չեն ներգրավվել նաև Պարսից ծոցի արաբական միապետությունները՝ չնայած Միացյալ Նահանգների նախագահի հորդորին: Ըստ էության, Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը և Իսրայելը միջազգային որևէ աջակցություն չունեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրում այն լեգիտիմացնելու փորձը Ռուսաստանի և Չինաստանի կողմից արգելափակվել է:

Փաստացի գործ ունենք իրավիճակի հետ, երբ Դոնալդ Թրամփի «համաշխարհային ֆուրորը» չի ստացվել: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ցանկությունը՝ Իրանի հետ խնդիրը կարգավորել «հաջող բանակցություններով», անուղղակի վկայում է, որ Թեհրանին կամք թելադրելու Վաշինգտոնի ռազմական հնարավորությունները բավարար չեն, եթե, իհարկե, տակտիկական միջուկային զենքի կիրառումը բացառենք:

Այս իրավիճակում Հայաստանը մտել է խորհրդարանական մրցապայքարի փուլ, բայց, որքանով դիտարկվում է, խորքային քննարկումների և բանավեճի փոխարեն քաղաքական ուժերը նախընտրում են փոխադարձ մեղադրանքները, վերագրումները կամ ոչնչով չհիմնավորված լավատեսությունը, կամ ապոկալիպտիկ հոռետեսությունը և, իհարկե, կենցաղայինից էլ ցածր մակարդակի բամբասանքը:

Խնդիրը, մինչդեռ, չափազանց լուրջ է և գնալով ավելի է լրջանում: Եթե պայմանականություններից վերացարկվենք, ապա Հայաստանի համար սկզբունքային է, թե արդյոք անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հռչակած նպատակները հիմնավորապես անշրջելի՞ են, ի՞նչ տեղի կունենա, եթե Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհուրդը վերջնականապես հեղինակազրկվի: Մայիսի սկզբին ծրագրված է Եվրամիություն-Հայաստան գագաթաժողով: Թրամփի «ֆուրորի» արդեն ֆորմալ ձախողման դեպքում, – իսկ այդ հավանականությունը ոչ ոք չի կարող բացառել, չպետք է բացառի, – Բրյուսելը կարո՞ղ է լինել Հայաստան-Ադրբեջան խաղաղության երաշխավոր:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության Գաբալայի «կլոր սեղանի» տպավորությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել, որ ամփոփել է այսպես. «Ադրբեջանում մենք Հայաստանի հետ նոր պատերազմներ չենք ցանկանում, բայց փոխշահավետ բարիդրացիության երկրորդ առաջարկ էլ չենք անի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում