Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

Վճիռ հանուն Հայաստանի Հանրապետությա՞ն …, հանուն մեզ` բոլորի՞ս, թե՞ մեր բոլորի դեմ…

Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը` Դանիել Խաչատրյան, Կարեն Չիլինգարյան, Ամրահի Պետրոսյան կազմով և վերջինիս նախագահությամբ, կհրապարակի Սեդրակ և Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական ակտը:

Այդ ակտից հայտնի կդառնա` դատավորները վարկաբեկո՞ւմ են ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հեղինակած նախագծի` վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացված օրենքը և համալրում անօրեն դատավորների շարքը, թե՞ ոչ: Մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանի երեկ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նա անհրաժեշտ է համարում` Սահմանադրական դատարանի միջոցով փոփոխել քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, քանի որ այն մահակ է դարձել ազատ մամուլի գլխին:

«…Ներկայիս օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին և լավ կիրառման դեպքում կարող է արդյունավետ երաշխավորել ե՛ւ խոսքի ազատության, ե՛ւ անձի արժանապատվության իրավունքը: Քաղաքացիական հայցերի ներկայիս քանակն ինքնին չէր վտանգի խոսքի ազատությունը, եթե այդ ազատությունը որոշ գործերով չվտանգեր ներկայիս օրենսդրությունն ապօրինի և անարդար կիրառող դատավորը (այսուհետ` անօրեն դատավոր):

Օրենքի ներկայիս կիրառումից առաջացած դժգոհությունները վկայում են, որ ինչպես այլ, այնպես էլ խոսքի ազատության ոլորտում անօրեն դատավորը վարկաբեկում է լավ օրենքը և ՀՀ օրենսդրությունը, վարկաբեկում է լավ դատավորին և ողջ դատական համակարգը, վարկաբեկում է մեր իշխանության բոլոր թևերին ու պետությանը: Անօրեն դատավորի գործոնի վերացումը իմ, լրագրողի, արդար դատավորի և մարդու իրավունքներով մտահոգ ամեն անհատի գործն է…

Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ իմ համոզմունքներն ու մոտեցումները կարող են ընկալվել որպես օրենսդրական փոփոխության գաղափարն առաջարկողի կանխակալություն, ինչպես նաև հասկանալով այն պնդումը, որ օրենքի ներկայիս կիրառումը դատարանների կողմից պայմանավորված է օրենքի ոչ միանշանակ կարգավորումներով` որոշել եմ մեր այս մտահոգությունները փոխանցել ՀՀ Սահմանադրական դատարանի քննությանը»,- նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:

Այս որոշումը ճիշտ է, բայց մի փոքր ուշացած, քանի որ իշխանության մեջ գտնվող կամ իշխանական ատյաններում դեռ իրենց լծակները պահպանող անձանց` ԶԼՄ-ների դեմ ծավալած մի շարք գործերով դատարաններն արդեն դատական ակտեր են կայացրել` հսկայական միլիոնների տուգանքներ դնելով լրատվամիջոցների վրա: Այլ կերպ ասած` ֆինանսական ճնշումներով վտանգվում է խոսքի ազատությունը` անկախ նրանից, լրատվամիջոցը, լրագրողը բարեխղճորեն և էթիկայի սահմաններում է իրականացրել իր առաքելությունը, թե` ոչ, պատասխանատվությունից նրան ազատելու հիմքեր կան, թե` ոչ:

Օրենքում (գուցե միտումնավոր) բաց թողնված սողանցքները` օրենքի անհստակությունն ու անկանխատեսելիությունն էլ իր հերթին այսօր հաջողությամբ ծառայում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա ընտանիքին, օլիգարխներին` լրատվամիջոցի յուրաքանչյուր խոսք զրպարտություն, վիրավորանք որակելու և հսկայական գումարներով հայցեր շահելու համար: «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Հրապարակ» օրաթերթերը նրանցից և նրանց գաղափարակիցներից տուժածների կամ տուժողների շարքում են:

Որ դատարաններն անկախ չեն` բազմիցս խոսվել է, և դրա վառ ապացույցը դատավորների կայացրած ակտերն են. եթե լրատվամիջոցը («Հայկական ժամանակի» գործով) լուրը տպագրելիս ունի հուսալի աղբյուր և բացահայտում է այն դատարանում, որին դատարանը չի ուզում լսել և մոտ 7,5 մլն-ի տուգանք պարտադրում օրաթերթին, ուրեմն ի՞նչ դատական անկախության մասին է խոսքը: «Հրապարակ»-ը հիմնվելով որոշակի փաստական հանգամանքների վրա` գնահատողական դատողություններ է անում նախկին նախագահի վերաբերյալ, ինչն ընկալվում է որպես զրպարտություն, վիրավորանք:

«Ժամանակ»-ի գործով «արյուն» բառը (որը հոդվածում գործածվել է որպես բժշկական տերմին) դատարանը կապում է Քոչարյանների հետ և որակում որպես վիրավորանք, որը նույնիսկ դատարանում քննարկման առարկա չի դարձել, քանի որ հայցվորները չէին էլ վիրավորվել այդ բառից (այլապես կնշեին), և պահանջում են միայն ներողություն խնդրել, զրպարտությունը հերքել և 6 մլն վճարել: Ավելին` օրաթերթը նույնիսկ հերքում տպագրելու առաջարկն ընդունեց և կատարեց, սակայն հայցվոր կողմը անհեթեթ ինչ-որ պատճառաբանություններ բերելով` չբավարարվեց դրանով:

Ստացվեց, որ հայցվորների գլխավոր նպատակը թերթին ֆինանսապես ճնշելն է: Դատարանն, իհարկե, միայն 3 մլն-ի մասով բավարարեց հայցը, բայց փոխարենը չպարտադրեց հայցվորներին` թերթում հրապարակել հենց իրենց իսկ կողմից պատասխանում հիշատակված «փաստացի անճշտությունները», «ոչ ստույգ տեղեկությունները», որոնցից նրանք միաժամանակ «զրպարտվել» և «վիրավորվել էին»:

Այժմ իր օբյեկտիվությունը կամ կողմնակալությունն ապացուցելու հերթը Վերաքննիչ քաղաքացիական դատարանինն է: Համենայնդեպս, այս ատյանը դատաքննության ընթացքում արդեն կողմնակալության որոշակի կասկածների տեղիք տվել է` մերժել է օրաթերթի ներկայացուցչի միջնորդությունները` դատական ակտի բովանդակությունը արտացոլող տեղեկանքը (որը եղել է մինչ վճռի կայացումը` ցույց տալով, թե ինչպես պետք է մերժվեն օրաթերթի հակափաստարկները) գործին կցելու, ինչպես նաև վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:

Եվ այն, ինչը չարեց երկրորդ ատյանի դատարանը, կանի ՄԻՊ-ը` կդիմի Սահմանադրական դատարան իր հեղինակած, բայց մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ փոփոխված և հակասահմանադրականության տարրեր պարունակող օրենքի դրույթները վիճարկելու համար: Հուսանք, որ ՍԴ-ը ճիշտ որոշում կկայացնի և դրանից հետո «փռշտացող» հանրային գործիչները մեզ դատի չեն տա` «փռշտալու» փաստը բժշկի թղթով, օրով, ժամով, վայրկյանով չապացուցելու համար: Իսկ այսօր` հոկտեմբերի 11-ին, սպասենք Վերաքննիչի պատասխանին, որը կայացվելու է հանուն Հայաստանի Հանրապետության …, հանուն մեզ` բոլորիս, կամ մեր բոլորի դեմ…

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում