Հայաստանցիների մեջ մեծ տարածում ունեցող Mail.ru էլեկտրոնային փոստի ծառայությունը մի քանի ժամ է, ինչ լուրջ խնդիրներ ունի փոստային արկղերի հասանելիության հետ: Փոստը ստուգելու կամ նամակը բացելու փորձերի ժամանակ էկրանին հայտնվում են հաղորդագրություններ սերվերի սխալի կամ տվյալների վերբեռնման մասին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ընկերությունում խափանման փաստն ընդունել են և խոստացել, որ դրանք առաջիկայում կվերացվեն: Սակայն պատճառները չեն նշվել: «Անսարքությունները կվերացվեն առաջիկա կես ժամվա ընթացքում»,- ասել են Mail.ru-ում: Խնդիրներն առաջացել են մոտավորապես 13:00-ի սահմաններում:









































