Thursday, 04 06 2026
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար

Ֆրանսիայի «լուման» Հայաստանի ներքին կյանքում

Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջիկա շաբաթներն ու ամիսները, ըստ ամենայնի, կդառնան դադարի ժամանակաշրջան՝ նկատի ունենալով այն, որ իրենց գործունեությունը վերստին ակտիվացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես հայտնի է՝ նրանք մի քանի շաբաթ առաջ հանդես եկան հայտարարությամբ, որում նախանշեցին կարգավորման գործընթացի մի նոր հանգրվանի ժամկետ` դեկտեմբերը, երբ տեղի է ունենալու ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքը: Այսինքն՝ մինչ այդ ժամկետը ակտիվացում է նախանշվում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Այդ համատեքստում համանախագահները նաև հերթական քայլն են արել՝ մասնակցելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի լսումներին և թարմացնելով այն վեց կետերի մասին հիշողությունը, որոնք ընկած են մադրիդյան կոչվող փաստաթղթի հիմքում: Այդ կետերը սկզբունքորեն անընդունելի են Հայաստանի պետական շահի տեսանկյունից, քանի որ դրանցում պարունակվում են դրույթներ, որոնք Հայաստանն ու Ղարաբաղը դնում են ռազմավարական վտանգի առաջ:

Այդ համատեքստում Հայաստանից, ըստ ամենայնի, պահանջվում է առաջիկա ակտիվացման ընթացքում որոշակի կոշտ դիրքորոշում: Թերևս Հայաստանին նաև այդպիսի մեսիջ էր փորձում հղել Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, որը Հայաստանում մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց թե՛ Թուրքիայի հետ հարաբերության, թե՛ Ղարաբաղի հակամարտության, թե՛ նաև Հայաստանի հետ կապված ռազմավարական էներգետիկ ոլորտի զարգացման և հեռանկարների առումով, ինչը իր խորքում պարունակում է աշխարհաքաղաքական բավական լայն ենթատեքստ:

Եթե նկատի ունենանք, որ տարածաշրջանում և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներկայումս, այսպես ասած, տեսչական դերը ստանձնում է Ֆրանսիան, կարող ենք ասել, որ Հայաստանի համար գալիս է որոշակի բարենպաստ մի շրջան, երբ ռիսկերը կարող են քիչ լինել, ինչը առավել ակտիվ և համարձակ արտաքին քաղաքականություն վարելու հիմք է տալիս:

Բայց այստեղ հանգում ենք այն իրողությանը, որ այդպիսի քաղաքականության համար Հայաստանն ունի մի շատ ավելի «գլոբալ» ռիսկ` Հայաստանի ներքին վիճակը, անկասկած, կախված ներքաղաքական գործընթացների ակտիվ կամ պասիվ լինելուց, իրականում մշտապես ռիսկային է պետության համարձակ արտաքին պահվածքի համար: Խոսքը երկրում տնտեսական, քաղաքական և հասարակական ճգնաժամային իրավիճակի և դրա հաղթահարման ուղղությամբ լրջագույն բարեփոխումների անհրաժեշտության մասին է: Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական բարենպաստ ֆոնը Հայաստանի համար, թերևս, ներքին բարեփոխումների լուրջ փուլ սկսելու պատեհ ժամանակ է:

Ժամանակն է, որ Հայաստանը բոլորովին այլ կերպ դիտարկի ղարաբաղյան գործընթացի ակտիվացումը և այն ընկալի ու ներկայացնի ոչ թե որպես ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու առիթ կամ միջոց, այլ հենց ներքին խնդիրներին անդրադառնալու հարմար քողածածկ, երբ արտաքին բարենպաստ ֆոնը ծառայեցվում է ներքին հարցերում համակարգային վերափոխումների կենսական անհրաժեշտությունը բավարարելու գործին:

Տարածաշրջանում Ֆրանսիայի դերակատարության աճը, թերևս, այդ իմաստով է, որ բավական շահեկան է Հայաստանի համար, ոչ թե զուտ ղարաբաղյան կամ հայ-թուրքական հարցի համար ինքնին: Ֆրանսիայի առաջատարությունն ու մոտեցումը Հայաստանի համար արժեք են ստանում միայն այն դեպքում, եթե այդ պատեհ ժամանակահատվածը, արտաքին միջավայրի բարենպաստ այդ միջնորդի առկայությունը, ծառայում է ներքին խնդիրների լուծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում