Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Դպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթները

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարագրման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Առաջարկվող փոփոխություններից է ուսումնական հաստատության տնօրենի մրցութային գործընթացի ամբողջական թվայնացումը: Հստակ ամրագրվում է, որ տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարությունը հրապարակվում է բացառապես Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում: Նույն հարթակում հրապարակվում են նաև ուսուցչի և ոչ մանկավարժական հաստիքների թափուր տեղերի հայտարարությունները:

Ըստ որոշման՝ տնօրենի հավակնորդները մասնակցության հայտերն ու զարգացման ծրագրերը նույնպես ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով մրցութային գործընթացի ամբողջական թվայնացումը, տնօրենի պաշտոնի հավակնորդների մասնակցության թափանցիկությունը։ Փոփոխության նպատակը մինչ այժմ փաստաթղթային եղանակով իրականացվող ընթացակարգերը պարզեցնելն է՝ նվազեցնելով վարչարարական բեռը, ապահովելով գործընթացների թափանցիկությունն ու արդյունավետությունը։

Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների տնօրենի նշանակման գործընթացում սահմանվել է նաև գործուղման կարգավորում, վերոնշյալ կարգում նախատեսվել են համապատասխան դրույթներ: Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի գործուղման գործընթաց կիրականացվի, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով: Հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման կարգը կհաստատվի առաջիկայում՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով:

Գործուղման միջոցով նշանակվող տնօրենը նույնպես պետք է ներկայացնի զարգացման ծրագիր, որը կներկայացվի փորձաքննության և դրական եզրակացության դեպքում հաջորդաբար համապատասխան թեկնածուն կմասնակցի հարցազրույցի փուլին, որն անցկացնում է մասնագիտական հանձնաժողովը։ Որոշման մեջ կատարված փոփոխությունների նպատակն է հստակեցնել և իրավական տեսանկյունից ամրագրել տնօրենի նշանակման գործուղման մեխանիզմը՝ որպես մրցութային ընթացակարգի կիրառման անհնարինության դեպքում կիրառվող այլընտրանքային լուծում՝ միաժամանակ պահպանելով թափանցիկության, օբյեկտիվության և մասնագիտական գնահատման սկզբունքները:

Որոշումը համահունչ է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» թիրախներին և նպատակ ունի բարձրացնել կրթության կառավարման համակարգի արդյունավետությունը՝ կառավարման գործընթացների թվայնացման և կրթական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղություններով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում