Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երկու տարի, և ոչ մի պատկերացում

Պարզվում է, որ հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Իսկ գուցե դրա համար էր Եվրամիության հանձնակատար Խավիեր Սոլանան կառչել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այտերից, երբ վերջինս հայ-թուրքական արձանագրությունները ստորագրեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Դա երկու տարի առաջ էր: Վաղը լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման տարեդարձը: Ըստ երևույթին շատ խորհրդանշական է, որ այդ արձանագրությունները ստորագրվեցին հենց հոգեկան առողջության համաշխարհային օրը: Այն ժամանակ իրավիճակն այնքան բուռն էր, որ երևի թե ոչ ոք չնկատեց այդ զուգադիպությունը կամ նախախնամության կամքի այդ դրսևորումը: Փոխարենը, այդ ամենը նկատելի էր հայ-թուրքական հետագա գործընթացի ամբողջ ժամանակահատվածում, մինչև դրա սառչելը:

Օրինակ` շատերի համար անհասկանալի էր հոկտեմբերի 10-ի ստորագրումից 4 օր անց թուրքական Բուրսա մեկնած Սերժ Սարգսյանի հոգեվիճակը, երբ Բուրսայում Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ընթացքում Հայաստանի հավաքականի դարպասը խփած գոլից հետո Սերժ Սարգսյանը քիչ էր մնում ուրախությունից գրկեր Գյուլին: Անհասկանալի էր նաև, թե ինչու այդ գրկախառնություններից, տիկին Գյուլի պատրաստած ուտեստներից, օդային ուղերձներից հետո հայ-թուրքական գործընթացը հանկարծ միանգամից կանգ առավ և մեր դարպասը խփված գոլի համար Գյուլին ոչ միայն շնորհավորող, այլ նույնիսկ գրեթե գրկող Սերժ Սարգսյանը հանկարծ որոշեց սառեցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը:

Ու ոչ միայն սառեցնել, այլ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը դնել հակաթուրքական ռեժիմի վրա: Ըստ երևույթին, պետք էր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել հոկտեմբերի կամ 11-ին, կամ 9-ին, ու այդժամ երևի թե դրանք առավել հավասարակշիռ ընթացք կունենային և հոգեկան առողջության համաշխարհային օրվա էներգետիկան ազդեցություն չէր թողնի ստորագրման գործընթացի վրա: Ի վերջո, երևի թե հենց ենթագիտակցական մղումներն էին, որ կողմերին ստիպում էին ձգձգել ստորագրման արարողությունը, և եթե կողմերն ու միջնորդները մի քիչ շրջահայաց լինեին, ապա ստորագրումը կտեղափոխեին մեկ օր հետ, և հիմա, ով գիտե, գուցե հայ-թուրքական սահմանն արդեն բացված լիներ:

Շատերը կհամարեն, որ այս դատողությունները հայ-թուրքական գործընթացի և արձանագրությունների ստորագրման տարեդարձի մասին, բավական անլուրջ են և այդ անլրջությամբ բավական անհարիր և անհամարժեք են թեմայի լրջությանը: Չէ՞ որ հայ-թուրքական գործընթացի սեղանին էին դրվել, գուցե մինչև հիմա էլ դրված են Հայաստանի համար կարևոր պետական և ազգային շահեր: Բայց խնդիրը, թերևս, այն է, որ հայ-թուրքական գործընթացի ամբողջ շարժը բավական լուրջ դեմքերով ուղեկցելուց հետո, բոլորը կարծես թե հայտնվեցին սառը ջրի տակ, և օրինակ` մարդիկ, ովքեր ամիսներ էին հատկացնում հայ-թուրքական սահմանի բացմանը, ստիպված եղան ընդունել, որ իրենք սխալվել են: Ակնհայտ դարձավ, որ հայ-թուրքական գործընթաց կոչվածը կամ «ֆուտբոլային դիվանագիտություն» կոչվածը ընդամենը շատ լուրջ մի խաղի բավական անլուրջ մի դրվագ էր:

Առաջինը դա Թուրքիան հասկացավ: Իսկ Հայաստանը, Հայաստանն առայժմ անհայտ է` հասկացե՞լ է, թե՞ ոչ: Համենայնդեպս, այն հակաթուրքականությունը, որը լցրել է հայաստանյան միջավայրը պաշտոնական քարոզչության թեթև ձեռքով, հուշում է, որ Հայաստանն, այդուհանդերձ, շատ քիչ բան է հասկացել: Ավելին` դա հուշում է, որ Հայաստանն ընդամենը հասկացել է այն, որ աշխարհի քիմքը բավարարելու համար թուրքերի հետ մերձենալու պահն անցել է, և եկել է աշխարհի քիմքը բավարարելու համար թուրքերին հայհոյելու պահը: Իսկ իր համար կայացրած որոշում Հայաստանը կարծես թե չունի: Բոլոր որոշումների շարժառիթը որոնվում է դրսերում, աշխարհաքաղաքական կենտրոնների ցանկություններում: Երկու տարի է անցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից, և այդ ընթացքում Հայաստանում բացի այդ արձանագրությունները գովելուց և հայհոյելուց, որևէ այլ լուրջ քաղաքական բանավեճ տեղի չի ունեցել, Հայաստանը չի փորձել այդ ամենի մեջ ճշտել ու հստակեցնել իր շահի սահմանը, իմաստավորել «բաց սահման» արտահայտությունը:

Հայաստանը միայն կրկնել է դա անընդհատ, միջազգային ամբիոններից և տեղական կլոր սեղաններում, բայց ակնհայտ է, որ չի էլ փորձել իր համար պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում բաց սահման, ի՞նչ է ենթադրում այդ բացությունը, ի՞նչ նոր իմաստ է այն հաղորդելու հայկական պետությանը Հարավային Կովկասում և տարածաշրջանում: Թվում էր, թե շատ լավ կլիներ ժամանակը ծախսել հենց այդպիսի քննարկումների համար: Բայց դրա համար նախ հարկավոր էր լրջորեն գիտակցել հայ-թուրքական գործընթացը ներառող խաղի սահմանի իրական գոնե մոտավոր չափը, ընդգրկումը: Հենց դրա ցանկությունն էր, որ Հայաստանի մոտ բացակայում էր և բացակայում է մինչև հիմա, ինչն օրինակ դրսևորվում է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը ամեն գնով քնեցնելու իշխանության ջանքի տեսքով:

Ղարաբաղի ճանաչման հարցը հրապարակ բերելը կլինի տարածաշրջանում նոր բանի սկիզբ, մինչդեռ Հայաստանի իշխանությունը նոր բանի չէ, որ սպասում է, այլ սպասում է շարունակության: Հենց դա է, որ վկայում է գործընթացի ամբողջական, գործընթացի բուն փիլիսոփայության պատկերացման բացակայության մասին: Խնդիրն այն է, որ ամբողջական գործընթացի հայ-թուրքական սեգմենտը կարող է վերակենդանանալ նոր բանի, նոր տարրի, նոր իրողության շնորհիվ կամ հետևանքով: Եվ ակնհայտ է նաև, որ տարածաշրջանի և դրանում շահեր ունեցող երկրները աշխուժորեն աշխատում են այդ նորը ստեղծելու, ձևավորելու ուղղությամբ:

Նույնիսկ Վրաստանը, որը թվում է, թե անմիջական և միջնորդական առնչություն չունի հայ-թուրքականին, այսօր փորձում է հասնել նույնիսկ մինչև Իրան, Իրանը բերել մինչև Վրաստան: Եվ միայն Հայաստանն է, որ բացի հայտարարություններից, որ Թուրքիայի հետ պատրաստ է միշտ բանակցություն սկսել, եթե պատրաստ լինի առանց նախապայմանի բանակցել Թուրքիան, չի անում գրեթե ոչ մի այլ դիվանագիտական շարժ, որը կուժեղացներ տարածաշրջանում Հայաստանի գործոնը, ոչ թե ասենք Հայաստանի միջոցով ռուսական գործոնը, մեզ կշիռ հաղորդելով ընդամենը այնքան, որքան կարող է ունենալ այդ գործոնի կցորդը, և այժմ արդեն գրեթե պաշտոնական կցորդը: Ահա սա է ամբողջ խնդիրը, որը հայաստանյան իշխանական և նույնիսկ ամբողջ քաղաքական «էլիտայում» չի գիտակցվել դեռևս ամբողջությամբ` կամ պարզապես ցանկության, կամ ունակության բացակայության պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում