Wednesday, 22 07 2026
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ
Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը
16:30
Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի
Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը վերածվում է ԱՄՆ հումքային կցորդի՞

Փետրվարի 17-ին ուկրաինական կարգավորման եռակողմ՝ ռուս-ամերիկա-ուկրաինական, բանակցություններից առաջ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Ժնևում առանձին հանդիպում կունենա Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի հետ: Այդ տեղեկությունը հաստատել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել, որ Դմիտրիևը Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակության կազմում ընդգրկված չէ: Այսպիսով, կարծես, իրականությանը մոտ է տեղեկատվական արտահոսքը, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ դիրքորոշման դիմաց Ռուսաստանը առաջարկում է «տնտեսական մեծ գործարք»:

«Նեզավիսիմայա գազետան», հղելով սեփական լավատեղյալ աղբյուրներին, գրել է, որ «գոյություն ունի ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության յոթ կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ»: Այն, ինչպես հասկացվում է լրատվամջոցի ակնրակներից, Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը ամերիկյան կողմին ներկայացրել է հունվարին, երբ երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Մայամիում:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի, Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է երկարաժամկետ գործարք կնքել քաղաքացիական ավիացիայի արդիականացման բնագավառում՝ ներառյալ ամերիկյան մասնագետների մասնակցություն ռուսասատնյան ինքնաթիռաշինության ասպարեզում: Երկրորդ առաջարկությունը վերաբերում է նավթի արդյունահանման բնագավառում համատեղ ծրագրերին: Երրորդ կետով նախատեսվում է Ռուսաստանի սպառողական շուկա ամերիկյան ընկերությունների վերադարձ:

Այնուհետև Ռուսաստանը խոստանում է երկկողմ առևտրի հաշվարկներն իրականացնել միայն ամերիկյան դոլարով, ինչպես նաեւ այդ արտարժույթով իրականացնել սեփական էներգակիրների արտահանումը: Առաջարկությունների վեցերորդ կետը վերաբերում է Ռուսաստանի տարածքում ամերիկյան ընկերությունների հետ լիթիումի, պղնձի, նիկելի եւ պլատինի արդյունահանմանը և վերամշակմանը: Յոթերորդ առաջարկությամբ կողմերը պետք է զարգացնեն արդյունահանվող էներգակիրների բնագավառը՝ ի հակակշիռ «կանաչ էներգիայի», որ Եվրամիությունը և Չինաստանը մտադիր են գերակշիռ դարձնել: Բացի այդ Ռուսաստանը և ԱՄՆ-ը «մասնավոր փաթեթով քննարկում են միջուկային խաղաղ տեխնոլոգիաների և արհեստական բանականության ասպարեզում ապագա համագործակցության հեռանկարը»:

Ռուս-ամերիկյան համագործակցությունը, որ կարող է տանել միջազգային լարվածության թուլացման և որոշակի կայունության, իհարկե, ցանկալի է: Այն կարող է դրական ազդել նաև Հարավային Կովկասի զարգացումների վրա: Բայց եթե Պուտինը Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» նպատակներին մասնակիորեն հասնում է կամ մինչև տարեվերջ կարող է հասնել այդ գնով, ապա խոշոր հաշվով դա ռազմավարական պարտություն է, քանի որ Ռուսաստանը փաստացի վերածվում է ԱՄՆ-ի հումքային կցորդի և վերադառանում տեխնոլոգիաների սպառողի կարգավիճակին, որ ԽՍՀՄ-ն ունեցել է գոյության ողջ ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում