Saturday, 25 07 2026
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է

Եվրամիությունը «մտնում» է Նախիջևան

Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջաիլիովը հանդիպել է Բաքվում Եվրամիության դեսպան Մարիյան Կույունջիչին: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Կողմերը կարևորել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձել ձեռք բերված պայմանավորվածություններին: Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը և ԵՄ դեսպանը «գոհունակություն են հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի արդյունքների առթիվ»:

Դեսպան Կույունջիչը ընդգծել է «Միջին միջանցքի» շրջանակներում Նախիջևանի ռազմավարական նշանակությունը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել տեղաշրջանի տնտեսական հնարավորությունների շուրջ, անդրադարձել վերականգնվող էներգիայի արտադրության հեռանկարին, քննարկել տասնամյա ժամեկտով ձեռներեցներին հարկերից ազատելու հնարավորությունը: Ջալիլովը և Կույունջիչը «քննարկել են նաև տեղաշրջանը ապագայում ազատ տնտեսական գոտու վերածելու հնարավորությունները»:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլը հայտնել է, որ Եվրահանձնաժողովի և Եվրոպայի վերակառուցման ու զարգացման բանկի մասնագետները Նախիջևանում ուսումնասիրել են երկաթուղու վերականգնման և արդիականացման հետ կապված տեխնիխա-տնտեսական հարցերը: Ադրբեջանական մամուլը չի մասնավորեցրել, թե դեսպան Կույինջիչը ե՞րբ է այցելել Նախիջևան: Բայց այդ մասին տեղեկությունը տարածվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի հաջորդ օրը, ինչը բավական խոսուն է:

Ջալիլով-Կոյունջիչ հանդիպման մասին տեղեկության ամենաուշագրավ հատվածն, ամենայն հավանականությամբ, Նախիջևանը որպես ազատ տնտեսական գոտի վերակազմավորելու հեռանկարի մատնանշումն է: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի Միլլի մեջլիսը Նախիջևանի ինքնավարության սահմանադրության նախաբանից զեղչել է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հիշատակումը: Այդ փոփոխությունը կատարվել է խորհրդային ծառանգությունից հրաժարվելու իրավա-քաղաքական գործընթացի շրջանակներում:

Նախիջևանում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը, երևի, ներգրվում է Հարավային Կովկասում Եվրամիության տնտեսական, առևտրային և կոմունիկացիոն ծրագրավորումներին: Արժե նկատել, որ մեկ շաբաթ առաջ Եվրահանձնաժողովի հանձնակատար Կոսը և Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը համագործակցության մասին քաղաքական հայտարարություն են ընդունել: Նախիջևանը Թուրքիայի կողմից օկուպացված և 1921թ. մարտի 16-ի «Բարեկամության և եղբայրության մասին» ռուս-թուրքական պայմանագրով խորհրդային Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված տարածք է, որի նկատմամբ բացարձակ ինքնիշխանության հաստատելու Բաքվի ձեռնարկումները կարող են տարածաշրջանային լարվածություն սադրել:

Նախիջևանի նկատմամբ Եվրամիության ցուցաբերած հետաքրքրությունը, եթե այնտեղ իրականացվեն եվրոպական ներդրումներ և իրականացվեն երկաթուղու վերականգնում և արդիականացում, կարող է օժանդակել նաև արտաքին աշխարհի հետ Հայաստանի հաղորդակցությանը, ինչպես նաև՝ Հայաստան-Նախիջևան տնտեսական համագործակցությանը: Իհարկե, առայժմ խոսքը հեռանկարի մասին է, բայց Նախիջևանում Եվրամիության ներկայությունն, անկասկած, Հայաստանի համար դրական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում