Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում

Վենսի Երևան և Բաքու այցին ընդառաջ Ռուսաստանը հետխորհրդային տարածքը հայտարարել է «հայրենակալվածք»

Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցը: Առայժմ շատ վաղ է խոսել արդյունքների և Միացյալ Նահանգներ-Հայաստան, ԱՄՆ-Հարավային Կովկաս գործընկերության հեռանկարների մասին: Ուշադրություն է հայցում իրողությունը, որ Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցները Միացյալ Նահանգների փոխնախագահի փաստացի տարածաշրջանային այցի մասին նույնիսկ նրա Երևան ժամանելուց հետո դեռևս ոչ մի տեղեկություն չեն տարածել: Անգամ լավագույն ցանկության դեպքում դժվար է դա չհամարել, մեղմ ասած, դժկամության դրսևորում:

Փոխարենը ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը ընդարձակ հղումներ է արել ՌԴ արտգործնախարար Լավրովի հարցազրույցին, որ նա տվել է TV BRIGS-ին: Պաշտոնապես ասվել է, որ հարցազրույցը նվիրված է ՌԴ դիվանագետի օրվան, բայց դատելով Լավրովի շատ կոշտ ձևակերպումներից, Մոսկվան շատ հստակ ուղերձներ է հղում հավաքական Արևմուտքին:

Ուշագրավ է ՌԴ արտգործնախարարի «բացահայտումը», որ «եթե տղամարդու պես ասվի, ապա Անքորիջում ամերիկացիներն ասել են, մենք համաձայնել ենք, այժմ իրականացնելու հերթն է»: Լավրովը չի մանրամասնել, թե «ամերիկացիներն ինչ են ասել», բայց նույն տեղում պնդել է, որ Ռուսաստանը «կհասնի իր նպատակներին», այն է՝ «ուկրաինական տարածքում թույլ չի տա Ռուսաստանին սպառնացող որևէ սպառազինության տեղաբաշխում, ապա և կերաշխավորի Ղրիմի, Դոնբասի, Նովոռուսիայի ռուս և ռուսախոս բնակչության լիարժեք իրավունքները»:

Հաջորդիվ Լավրովը կանխատեսում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության՝ «որպես իրենց դարն ապրած կառույցների անխուսափելի փլուզումը» և նկատում, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը «չի վերանայում նախորդի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները» և հավելում, որ Ռուսաստանը «Հնդկաստանի, Չինաստանի, Ինդոնեզիայի և Բրազիլիայի հետ նույն շարքում պատրաստ է բոլոր երկրների, այդ թվում ԱՄՆ նման տերության հետ հարաբերությունների, բայց Միացյալ Նահանգներն այդ ճանապարհին արհեստական խոչընդոտներ է ստեղծում»:

Ակնհայտ է, որ Մոսկվան Վաշինգտոնին առաջարկում է ոչ միայն հաշտվել Ուկրաինայում «գետնի վրա իրավիճակի», այլև կարգավորման իր նախապայմանների հետ և ընդունել, որ «եվրասիական անվտանգային համակարգն այլընտրանք չունի», քանի որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն «այլևս միջազգային քաղաքականության դերակատար չեն»: Ի՞նչ ընթացք և դրսեւորումներ կունենան ռուս-ամերիկյան հարաբերությունները: Մոսկվան «ուկրաինական արդարության» իր պատկերացումը կիրացնի՞: Լավրովը պարզորոշ հասկացնում է, որ ամբողջ հետխորհրդային տարածքը «եվրասիական անվտանգության ճարտարապետության օբյեկտ» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում