Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Իրանը մերժել է Թուրքիայի միջնորդությունը

Փետրվարի 7-ին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը Արաբական ծովում գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավից լուսանկարներ է հրապարակել և ուղեկցել ԱՄՆ հզորության ու վճռականության մասին գրառումով: Միջազգային մամուլն այդ ժեստը գնահատել է որպես Իրանին «լուրջ զգուշացում»: Associated Press,-ը հատուկ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի և ուկրաինական կարգավորման վերջին բանակցություններին ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների մասնակցությանը և եզրակացրել, որ Դոնալդ Թրամփը «հեռանում է արտաքին քաղաքականության և դիվանագիտության ավանդական մեթոդներից»:

Գործակալությունը շեշտել է, որ բանակցային երկու գործընթացների պատասխանատուները Թրամփի փեսա Քուշները և հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆն են՝ կարծես թե ակնարկելով, որ նրանք «շոշափելի առաջընթացի չեն հասել, ուստի ԱՄՆ նախագահը օգնության է ուղարկել զինվորականներին»: Ուկրաինական կարգավորման «խորհրդատվություններին» ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դրիկոլի մասնակցությունն ինչպե՞ս են գնահատել Մոսկվայում, առայժմ արձագանք չկա, բայց Մասկատում ծովակալ Կուպերի ներկայությունը Թեհրանը որակել է «սպառնալիքի կիրառման նշան» և զգուշացրել, որ «ճնշումների ներքո բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել»:

Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն մեկնում է Վաշինգտոն և փետրվարի 11-ին Սպիտակ տանը կհանդիպի Դոնալդ Թրամփին: Մինչ այդ նա փակ հանդիպում է ունեցել խորհրդարանի արտաքին կապերի և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ, ապա՝ գումարել «ռազմական կաբինետի» նիստ: Իսրայելական մամուլի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը «կարող է տեղի տալ Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի պնդումներին և Իրանի հետ բանակցություններում խախտել Իսրայելի կարմիր գծերը»:

Israel Inside-ի մեկնաբանի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահի դիրքորոշման վրա «ավելի շոշափելի է Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ազդեցությունը»: Նա գտնում է, որ Անկարան և Էր-Ռիադը «փորձում են Վաշինգտոնին համոզել, որ նախընտրելի է դիվանագիտության միջոցով Իրանին զիջումներ պարտադրելը»: Վաշինգտոնում ո՞ւմ ազդեցությունն ավելի մեծ կլինի, Նաթանյահուի՞, թե Էրդողանի ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին –Սալմանի՞: Շատ էական է, որ Իրանը վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ հետ բանակցություններում Թուրքիայի միջնորդությունից և նախընտրել Օմանը:

Երկօրյա հապաղումից հետո անդրադառնալով Իրանի պաշտպանության նախարար Նասիրզադեի գլխավորած պատվիրակության Բաքու այցին, իշխանամերձ minval-politika-ի մեկնաբանը համարել է, որ այն վկայում է «նույնիսկ փոխադարձ մտավախությունների առկայության դեպքում դրանք ուղիղ երկխոսությամբ քննարկելու կողմերի պատրաստակամությունը և տարածաշրջանի երկրներին ու արտաքին դերակատարներին ազդակ է հղում, որ, չնայած բարդ ֆոնին, Ադրբեջանը և Իրանը կառավարելի կոմունիկացիան գերադասում են էսկալացիայից»:

Ըստ երևույթին, ԱՄՆ-ում գտնում են, որ ճնշումների և տնտեսական պատժամիջոցների խստացման դեպքում Իրանում «կրոնապետությունը կփլուզվի», և նախագահ Փեզեշքիանը «կընդունի «գործարքի» պայմանները»: Հավանական է, որ այդ «գծի մեջ է նաև Թուրքիան, որին աջակցում է Ադրբեջանը»: Նաթանյահուն Վաշինգտոն է մեկնում, որպեսզի Թրամփին «տարհամոզի»: Հայաստանի համար շատ կարևոր է, թե փոխնախագահ Վենսը Իրանի շուրջ լարվածության հանգուցալուծման ի՞նչ «նշմար է փոխանցելու» Երևանին և հատկապես Բաքվին: Այս պահին փորձագիտական իշխող տեսակետ կա, որ «Իրանը դիվանագիտական հարկադրանքի տակ ոչ մի ծրագրից չի հրաժարվելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում