«Առաջին լրատվական»-ը շարունակում է շնորհավորանքներ ստանալ՝ հիմնադրման առաջին ամյակի առթիվ։
Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից ստացել ենք հետևյալ բարեմաղթանքները.
«Հարգելի գործընկերներ, 1in.am կայքի աշխատակիցներ, շնորհավորում եմ 1in.am կայքի առաջին տարեդարձը:
Այս մեկ տարվա ընթացքում կայքը հասցրել է իր ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի ինտերնետային լրատվության դաշտում՝ մշտապես թարմ լուրեր մատուցելով իր ընթերցողին, ներկայացնելով նորանոր նախագծեր: Նկատելի է նաև 1in.am կայքի առանձնահատուկ ուշադրությունը արտաքին քաղաքական ոլորտի նկատմամբ:
Մաղթում եմ ձեզ նոր ստեղծագործական հաջողություններ և շնորհակալ ընթերցողներ»:











































