Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

Վարչակազմը տապալել է առողջապահության համակարգի բարեփոխումների ծրագիրը. Ա. Մկրտչյան

2007 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր Հայաստանում առողջապահության ոլորտում գրեթե ոչ մի բան չի արվել, վարչակազմն ամբողջությամբ տապալել է այդ համակարգի բարեփոխումների ծրագիրը: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնախմբի անդամ Արարատ Մկրտչյանը:

«Ի՞նչ երեսով պետք է 2007-ին խոստումներ տված և այդ խոստումները չկատարած կուսակցություններն այս անգամ էլ գան և ասեն` ձայն տվեք մեզ: Նրանք նման բան խնդրելու բարոյական իրավունք ուղղակի չունեն: Նրանց մարդկային և կուսակցական անցյալը նման բան չպետք է թույլ տա անել»,- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Արարատ Մկրտչյանը հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որդեգրած «Առողջապահության զարգացման ռազմավարական ծրագրի» մշակման և իրականացման պարագայում, օրինակ, առողջապահության ոլորտի այլ բյուջե և այլ մոտեցումներ պիտի ունենայինք: Մինչդեռ, ծրագիրը չկա ու չի էլ հրապարակվել: «ԲՀԿ-ն իր այդ ծրագրով խոստանում էր նվազեցնել համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը, սակայն այսօր էլ կաշառակերությունը առողջապահության համակարգում բավական մեծ տեսակարար կշիռ ունի: ԲՀԿ այլ խոստումներն էլ մնացել են թղթի վրա: Այսպիսով, այդ կուսակցության՝ առողջապահության ոլորտին վերաբերող նախընտրական խոստումները ոչ միայն ավարտին չեն հասցվել, այլ գոնե մասամբ չեն իրականացվել:

«Հանրապետական» կուսակցությունն էլ խոստացել էր մշակել և իրականացնել «հիվանդությունների կանխարգելման համալիր ծրագիր»: Սակայն ո՛չ անցյալ տարիների, ո՛չ էլ 2012-ի բյուջեում նման ծրագիր չկա»:

Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա այդ կուսակցությունը, «նորաձևությունից» հետ չմնալու համար, խոստացել էր ըստ հիվանդությունների ներդնել պարտադիր և կամավոր բժշկական ապահովագրություն, ընդունել առողջապահության ոլորտը կարգավորող օրենսգիրք: Բայց միայն խոստացել էր:

Բացի այդ, կոալիցիոն կառավարությունը խոստացել էր լուծել մի կարևոր խնդիր՝ տարեցտարի ավելացնել պետական ծախսային մասհանումները: Ծրագրում գրված է. «Պետական ծախսային մասհանումների ավելացումը լինելու է կառավարության օրակարգում և ծրագրվում է 2012 թվականին ապահովել ոլորտում պետական ծախսերի՝ ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 2,2 տոկոս մակարդակ»: Իրականում հատկացումները առողջապահության ոլորտին չեն գերազանցում ՀՆԱ-ի 1,5 տոկոսը:

Կառավարությունը խոստացել էր նաև, որ Հայաստանը դարձնելու է տարածաշրջանային առողջապահական կենտրոն: Ի սկզբանե այդ ծրագիրը կարելի է որակել որպես «մեռելածին», քանի որ Հայաստանի շրջափակման պայմաններում անիմաստ են նման հավակնությունները»,- նկատեց Մկրտչյանը:

Ամփոփելով` Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնախմբի անդամը նկատեց, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականներով, առողջապահության ոլորտը, դատաիրավականից և ոստիկանությունից հետո, Հայաստանի երրորդ ամենակոռումպացված համակարգերից է: «Հատկանշական է նաև, որ Հայաստանի նախագահի կայքէջում կա մի բաժին, որտեղ կարելի է դիտարկել, թե նախընտրական ծրագրի խոստումները որքանո՞վ են իրականացվել: Առողջապահության մասով այդ էջը դատարկ է, և հաշվետվություն չկա»,- փաստեց Մկրտչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում