Գերմանացի քաղաքագետ Հանս-Հեննինգ Շրյոդերին թույլ են տվել մտնել Ռուսաստան, սակայն նրանից ներողություն չեն խնդրել: Շրյոդերին թույլ չէին տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, և նա ստիպված էր եղել մեկ օր անցկացնել բանտախցում՝ գաղթականների հետ միասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Հիշեցնենք, որ Շրյոդերը համարվում է Ռուսաստանի մասնագետ, և նրան թույլ չէին տվել մտնել ՌԴ՝ պատճառաբանելով, թե նրա անձը վտանգ է ներկայացնում երկրի համար: Նշենք նաև, որ Շրյոդերն այս տարի բազմիցս եղել է Ռուսաստանում, և այս անգամ էլ նրա փաստաթղթերի հետ կապված ոչ մի խնդիր չկար:







































