Monday, 20 07 2026
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը

Բաքվում լրջորեն զգուշանում են

Axsios-ը, հղելով Սպիտակ տան իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ անցած կիրակի Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կապվել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ և անձնական հանդիպման առաջարկ փոխանցել: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այդ տեղեկությունը հունվարի 12-ին անուղղակիորեն հաստատել է : «Երևում է, նրանք (իրանցիները) հոգնել են ապտակներ ուտելուց և բանակցությունների ազդակ են հղել: Խնդիրն այն է, թե դրանք երբ կարելի է սկսել: Կարծում եմ, դրան պետք է նախորդի մեր գործողությունը»,- լրագրողներին ասել է Թրամփը:

Անվտանգության և Իրանի ու Մերձավոր Արևելքում «շիադավան առանցքի» հարցերով իսրայելցի փորձագետ Դենիս Ցիտրինովիչը «Եդիոտ ահրոնոտ» պարբերականի համար մեկնաբանելով Իրանի շուրջ իրավիճակը, կարծիք է հայտնել, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենեին «ոչ մի դեպքում, նույնիսկ իշխանության փլուզման սպառնալիքի տակ չի համաձայնի «գործարքի» ամերիկյան պայմաններին»:

Փորձագետը հրապարակայնացրել է, որ տարեվերջին Իսրայելի վարչապետը «կարողացել է ԱՄՆ նախագահին համոզել, որ սպառնալիք է ոչ միայն Իրանի միջուկային, այլև հրթիռային ծրագիրը»: Ցիտրինովիչը պարզաբանել է, որ Իրանի կողմից զանգվածային արտադրության նախապատրաստվող «մեկ տասնյակ հրթիռի հարվածային հզորությունը միջուկային ռմբակածությանը գրեթե համարժեք է»:

Իրանը տարիներ ի վեր պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի, բայց հրթիռային ծրագրից երբեք եւ ոչ մի պայմանով չի հրաժարվի: Իսրայելցի փորձագետը համոզված է, որ Իրանը թևակոխել է ներքին կյանքի մի փուլ, երբ կրոնապետությունն «այլևս չի կարող ապավինել հանրային-համազգային համերաշխությանը և դժգոհության սլաքներն ուղղել դեպի արտաքին թշնամին»: Նա համոզված է, որ ԱՄՆ-ը «կդիմի ուժի կիրառման, եթե Իրանի հոգևոր առաջնորդի շրջապատի պրագմատիկ գործիչները, առաջին հերթին՝ նախագահ Փեզեշքիանը, նրան չտարհամոզեն»:

Այս ֆոնին ադրբեջանական Globalinfo կայքը տեղեկություն է տարածել, որ անվտանգության հարցերով ամերիկացի հայտնի փորձագետ Լյուկ Քոֆին թելեգրա-ալիքում տեղադրել է Ադրբեջանի պետական դրոշի լուսանկարը և կից գրառում կատարել. «Պատրաստ եղեք»: Բաքվի լրատվամիջոցը եզրակացրել է, որ այդ գրառումը հուշում է «տարածաշրջանում դրամատիկ իրադարձությունների անխուսափելիությունը»: Ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչներ քննարկում են «Հարավային Ադրբեջանի» խնդիրը: Լրագրող-քաղաքական վտարանդի Միրկադիրովը Բաքվի գործող իշխանություններին քննադատել է «Իրանի մոլլապետության հետ քաղաքական գործարքի մեջ մտնելու և ադրբեջանցի եղբայրների ու քույրերի շահերը մոռացության մատնելու» մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում