Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Կարող ենք վստահ արձանագրել՝ 2025-ը պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար. Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

«Սիրելի՛ հայաստանցիներ, յուրաքանչյուր տարվա ավարտին բոլորս մի պահ կանգ ենք առնում՝ վերանայելու անցած ճանապարհը, վերհիշելու տարվա ընթացքում մեզ բաժին ընկած ամենահիշարժան, երբեմն մարտահրավերներով լի, բայց միևնույն ժամանակ մեր կյանքի անբաժանելի մասը դարձած պահերը։ Եվ այսօր, հայացք գցելով ժամեր անց ավարտվող 2025 թվականին, կարող ենք վստահ արձանագրել՝ այն պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար։

2025 թվականին երկար սպասված խաղաղությունը դարձավ իրականություն։ Իսկ արդեն առաջիկա տարում մեր պարտքն է առանց ջանք խնայելու, ամենօրյա պատասխանատվությամբ և հոգատարությամբ ապահովել դրա հարատևությունն ու ամրապնդումը։

Այս տարվա տնտեսական զարգացումները՝ ձևավորված յուրաքանչյուր հայաստանցու աշխատանքի ու ներդրման շնորհիվ, իսկապես տպավորիչ էին։ Նույնիսկ փոփոխությունների այս ժամանակաշրջանում մենք կարողացանք պահպանել հարկաբյուջետային կայունությունը և հաջորդ տարվա բյուջեի նախագծով պլանավորել անհնարինը՝ միանգամից 1 տոկոսային կետով նվազեցնել բյուջեի դեֆիցիտը և միաժամանակ մեկնարկել ամենակարևոր բարեփոխումներից մեկը՝ առողջության համընդհանուր ապահովագրությունը։

Այս տոնական պահին, առաջ նայելով, ուզում եմ բոլորիս մաղթել սեր և երջանկություն: Իսկ որպեսզի սիրո համար ստեղծենք տարածք, նախևառաջ պետք է յուրաքանչյուր առանձին պահի կարողանանք հաղթահարել զայրույթը, մեղադրանքը և ատելությունը:

Դե ինչ, սիրելինե՛րս, եկեք այս տոնական օրերն անցկացնենք ջերմ ընտանեկան միջավայրում՝ հանգստանալով և նոր ուժեր կուտակելով, որպեսզի միասին սիրով մուտք գործենք ավելի երջանիկ 2026 թվական։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում