Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ադրբեջանը և Հայաստանի ընդդիմությունը Եվրամիության հարցում համակարծիք են

Բաքվի իշխանական minval politika-ն անդրադարձել է Եվրամիության տարածաշրջանային քաղաքականությանը և կրկնել պաշտոնական թեզը, որ ԵՄ-Հայաստան ռազմավարական համագործակցության օրակարգը «հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին լուրջ մարտահրավեր է»: Լրատվամիջոցի գնահատմամբ՝ «բրյուսելյան բյուրոկրատիան անհանգստացած է Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ազդեցության տարածման և ամրապնդման հեռանկարով, ուստի բացառված չէ, որ Եվրամիությունը փորձի Հայաստանի միջոցով խոչընդոտներ հարուցել»:

Հեղինակը դիտարկել է, որ եկող տարի Եվրամիության «նախագահությունն անցնում է Կիպրոսին, և Նիկոսիան, ամենայն հավանականությամբ, վարելու է ԵՄ անվտանգային ծրագրերին Թուրքիայի ներգրավվածությունը հնարավոր բոլոր միջոցներով արգելափակել՝ ունենալով Հունաստանի գործուն աջակցությունը»: Ադրբեջանցի մեկնաբանն, անկասկած, ելնում է տարեվերջին Երուսաղեմում կայացած Իսրայել-Հունաստան-ԿԻպրոս գագաթնաժողովի կարևորությունից:

Ինչպես հայտնի է, դրան հաջորդել է երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հուշագրի ստորագրումը, որն Անկարան միանշանակորեն համարում է «հակաթուրքական ռազմական ալյանսի ձևավորման ազդակ»: Ավելի վաղ փոխըմբռնման և համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել Հունաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև, իսկ դրան նախորդել են իսրայելա-հայկական որոշակի շփումներ:

Ադրբեջանի կիսապաշտոնական լրատվամիջոցը բավական զգաստացնող միտում է բացահայտել. Բաքուն ձգտում է ներկայանալ որպես Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների «միակ դաշնակից», իսկ Հայաստանին վերագրում է Եվրամիության «հովանավորյալի» դերակատարություն: Որպես ասվածի «հիմնավորում», ադրբեջանցի հեղինակը գրում է, որ «միայն ավարտվող տարում Հայաստանում ավելի քան հիսուն հանրային-քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ ենթարկվել են հետապնդումների, շատերը կալանավորված են, բայց Բրյուսելու դա հետևողականորեն չնկատելու են տալիս»:

Նույն թեզը զարգացնում է Հայաստանի ընդդիմությունը և Եվրամիությանը մեղադրում «Փաշինյանի բռնապետության վերարտադրությանն աջակցելու» մեջ: Այս ունիսոնը, հավանաբար, ուղղորդվում է նույն կենտրոնից, որտեղ Ուկրաինայի հարցում Եվրամիության մասնակցությունը ոչ միայն չպահանջված, այլև «խիստ ապակառուցողական» է գնահատվում: Տպավորություն է, որ պաշտոնական Բաքուն ձգտում է տարածաշրջանի ապաշրջափակման և այլ հարցերում հենվել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների վրա կամ փորձում է ներգրավել դրանց և խոչընդոտել Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացվածությանը: Այս առումով Ալիևի կողմից «հօգուտ Փաշինյանի» Հայաստանում մթնոլորտ ձևավորելու մասին ընդդիմության քարոզչությունը ոչ մի քննադատության չի դիմանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում