Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Իրանի փորձությունը. Մասուդ Փեզեշքիանը կհաղթի՞

Անցած կիրակի Թեհրանի շուկայում սկսված բողոքի ցույցերը տարածվել են Իրանի այլ քաղաքներում: Սոցիալական բողոքն աստիճանաբար վերածվում է քաղաքական անհնազանդության ցույցերի: Ինչպես հայտնում են անկախ աղբյուրները, իշխանություններին հատկապես անհանգստացնում են ուսանողական զանգվածային բողոքները: Թեհրանում, Սպահանում և Մեշհեդում երիտասարդությունը «մահ բռնապետին» կոչ է հնչեցրել՝ նկատի ունենալով երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին:

Reuters-ը հայտնել է, որ իրանցի ցուցարարների զգալի մասը «դիմել է վերջին միապետի որդուն, որպեսզի նա վերադառնա և ստանձնի երկրի կառավարումը»: Խոսքը Միացյալ Նահանգներում բնակվող Ռզա Փեհլևի մասին է: Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ և ողջունել «Իրանի ժողովրդի զարթոնքը»: Փեհլևին պաշտոնապես համարվում է «թագաժառանգ»: Նա իրանցիներին կոչ է արել «տապալել բռնապետությունը»:

Իրանում բողոքի զանգվածային ցույցերին անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունն իր արձագանքը հրապարակել է պարսկերենով և բարձր գնահատել «ցուցարարների խիզախությունը, որ պայքարում են հանուն արժանապատիվ և ավելի լավ ապագայի»:

Իրավիճակի գնահատման ցուցիչ կարելի է համարել նախագահ Մասուդ Փեզեշքիանի գնահատականը: Նա կառավարությանը հանձնարարել է ցուցարարների հետ բանակցություններ սկսել և «լսել նրանց արդարացի բողոքները»: Իրանի քաղաքական վերնախավում երկրի ապագայի վերաբերյալ մոտեցումների տարբերության մասին տեղեկություններ տարածվել են նախագահի պաշտոնում Փեզեշքիանի ընտրությունից հետո: Վերջին իրադարձությունները, կարծես, վկայում են, որ Փեզեշքիանի գլխավորած կառավարությունը պահպանողականների կողմից ենթարկվում է ճնշումների:

Դեկտեմբերի 29-ին Իսրայելի վարչապետի հետ բանակցություններին ընդառաջ ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին զգուշացրել է, որ եթե Իրանը «գործարքին չհամաձայնի», ապա հնարավոր են նոր հրթիռային հարվածներ: Թեհրանը հակադարձել է Իսրայելին «ավելի հուժկու և խորտակիչ հարվածներ հասցնելու» սպառնալիքներով: Բայց երկրի տնտեսությունը կարո՞ղ է կրել նոր պատերազմի ծանրությունը:

Իրանում բողոքի ցույցերն սկսվել և ընթանում են տարածաշրջանում նոր և ավելի լայնածավալ ապակայունացման շուրջ կանխատեսումների ֆոնին: Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչումը հղի է պատերազմի սպառնալիքով: Թեհրանը խստորեն դատապարտել է հրեական պետության որոշումը: Նաթանյահուն նոր տարում կարող է «հատուկ գործողություն սկսել» Լիբանանում, որտեղ «Հըզբալա» խմբավորումը համարվում է «իրանական պրոքսի ահաբեկչական խմբավորում»: Պետք է հուսալ, որ Փեզեշքիանի կառավարությանը կհաջողվի հաղթահարել սոցիալական բողոքները և պահպանել Իրանի քաղաքական ամբողջությունը: Բարեփոխումների ի՞նչ ուղեգիծ կընտի Թեհրանը, արդեն Իրանի ներքին խնդիրն է: Ակնհայտ է, որ Իրանը «փլուզումը» ոչ միայն ներքին սպառնալիք է, այլև կարող է ապակայունացնել Մերձավոր Արևելքը, Պարսից ծոցը և Հարավային Կովկասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում