Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Վրաստանը ՌԴ քաղաքացիների համար մուտքի արգելքներ է սահմանել, պատասխան ի՞նչ քայլ կձեռնարկի Մոսկվան

Վրաստանը մուտքի արգելք է սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացած այն անձանց համար, ում անձնագրում ծննդյան վայր նշված է Ղրիմը, «ԴԺՀ»-ն, «ԼԺՀ»-ն, Խերսոնի և Զապորոժիեի մարզը: Վրաստան չեն կարող այցելել նաև Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ծնված Ռուսաստանի քաղաքացիները: Այդ մասին պաշտոնապես ծանուցել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը: Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Ռուսաստանի շահերը Վրաստանում ներկայացնում է Շվեյցարիան:

Շվեյցարիայի դեսպանատունը Վրաստան այցի նախապատրաստվող ռուսաստանցիներին զգուշացրել է, որպեսզի «նկատի ունենան ստեղծված իրավիճակի հետ կապված հնարավոր բոլոր ռիսկերը»: Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցացիայի փոխնախագահ Արթուր Մուրադյանը, սակայն, news.ru-ին ասել է, թե չի կարծում, որ Վրաստանը ՌԴ քաղաքացիների մուտքն արգելում է նրանց ծննդյան վայրի պատճառով: Ըստ Մուրադյանի, այդ կապակցությամբ «վրացական իշխանությունների պաշտոնական մեկնաբանության դեռևս չկա»:

«Ի՞նչ կապ ունի մարդկանց ծննդյան վայրը, մանավանդ եթե նկատի ունենանք, որ նրանք այնտեղ ապրել են դեռևս ԽՍՀՄ ժամանակներից: Ավելի շատ մենք այստեղ գործ ունենք շատ նուրբ հանգամանքի հետ, որի բացատրությունը մեզ այս պահին ոչ ոք չի տա»,- հավելել է Արթուր Մուրադյանը՝ ակնհայտորեն ակնարկելով, որ, գուցե, վրացական իշխանությունների քայլը պայմանավորված է Ուկրաինայի հետ «քաղաքական համերաշխություն ցուցադրելու հանգամանքով»:

Դեկտեմբերի 17-ին Եվրահանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ տարեկան զեկույց է ընդունել: Ըստ փաստաթղթի, Վրաստանը կարող է զրկվել Շենգենյան գոտի ազատ մուտքի իրավունքից, եթե շարունակի չկատարել Եվրամիության խորհրդատվությունները: Եվրահանձնաժողովը «Վրացական երազանքի» կառավարությանը մեղադրել է Ռուսաստանի ազդեցությամբ գործելու մեջ: Ըստ երևույթին, Ուկրաինայի օկուպացված տարածքներում ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց մուտքի արգելքը Վրաստանի իշխանությունների կողմից Եվրամիությանն «ընդառաջ քայլ է»:

Վրացական իշխանությունների այդ քայլը, երևի, ունի նաև ներքաղաքական նշանակություն: Վերջին օրերին Վրաստանում մի քանի նախկին պաշտոնյաներ են կալանավորվել: Ընդդիմությունը համարում է, որ դա «Ռուսաստանի պատվերով է արվում»: Ի՞նչ պատասխան քայլ կանի Մոսկվան, որ հետխորհրդային բոլոր երկրների հետ հարաբերություններում մշտապես ընդգծում է Ռուսաստանի տարածքում նրանց «սփյուռքի» և տնտեսական շահավետության հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում