Wednesday, 22 07 2026
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ

ՄԻՊ-ը շարունակել է իր ակտիվ և հետևողական գործունեությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ

2025 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, շարունակել է իր ակտիվ և հետևողական գործունեությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ։ Տարվա ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 59 այց՝ 20-ը՝ մշտադիտարկման, իսկ 39-ը՝ ըստ անհրաժեշտության, որոնցից 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցերն ընդգրկել են ազատությունից զրկման տարբեր վայրեր։ Մասնավորապես, իրականացվել է 36 այց՝ քրեակատարողական հիմնարկներ, 7 այց՝ դատարանների խցեր, 6 այց՝ ձերբակալվածներին պահելու վայրեր, 7 այց՝ հոգեբուժական կազմակերպություններ, ինչպես նաև՝ առանձին այցեր՝ մասնագիտացված խնամքի հաստատություն, քննչական բաժին և բժշկական հաստատություն։

Մշտադիտարկման այցեր են իրականացվել «Երևան-Կենտրոն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ։

Մշտադիտարկման այցեր են իրականացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի, Վաղարշապատի, Արմավիրի, Տավուշի, Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ձերբակալվածներին պահելու վայրեր, ինչպես նաև Շիրակի, Արմավիրի և Տավուշի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների՝ ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցեր։

Քրեակատարողական հիմնարկներ իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք առնչվում են ազատությունից զրկման վայրերի պահման պայմաններին, սանիտարահիգիենիկ միջավայրին, սննդի և խմելու ջրի ապահովմանը, ազատությունից զրկված անձանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովմանը և բժշկական օգնության կազմակերպմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել ազատությունից զրկված անձանց մահվան, այդ թվում՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելմանը, ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառմանը և մեկուսի պահմանն առնչվող հարցերին, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապին ու վերասոցիալականացմանը։

Հոգեբուժական կազմակերպություններում կարևորվել են ապաինստիտուցիոնալացման գործընթացը, մշտադիտարկվել են ոչ հոժարակամ հոսպիտալացման պրակտիկան, զսպման միջոցների կիրառման ընթացակարգերը, հոգեբանական աջակցությունը, պացիենտների իրավունքների իրազեկումը և այլ հարցեր։

Մասնագիտացված խնամքի հաստատություններում արձանագրվել են խնդիրներ՝ կապված պահման պայմանների, գերբնակեցման, սանիտարահիգիենիկ վիճակի, վատ վերաբերմունքի, սննդի և զբաղվածության ապահովման հետ։

Ձերբակալվածներին պահելու վայրերում և դատարանների խցերում ուշադրություն է դարձվել պահման պայմանների բարելավմանը, սննդի, բժշկական զննության, զբոսանքի, արտաքին աշխարհի հետ կապի ապահովմանը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

Առանձին դիտարկման առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները, որոնցում արձանագրվել են խնդիրներ անձին հատկացվող տարածքի, օդափոխության, ջեռուցման, անվտանգության միջոցների և առաջին բժշկական օգնության պարագաների, ինչպես նաև տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց կարիքների համար հարմարեցված միջավայրի ապահովման վերաբերյալ։

2025 թվականի ընթացքում Կանխարգելման ազգային մեխանիզմն իրականացրել է նաև կարողությունների զարգացման և միջազգային համագործակցության լայնածավալ գործունեություն։

Ընդհանուր առմամբ, իրականացվել է 87 միջոցառում, այդ թվում՝ Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացված 7 վերապատրաստման դասընթաց, Կանխարգելման ազգային մեխանիզմի համար կազմակերպված 14 վերապատրաստման դասընթաց, գումարվել են Պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստեր։ Կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչները մասնակցել են արտերկրում կազմակերպված 5 միջազգային միջոցառման։

Հայաստան է այցելել Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի գլխավորած պատվիրակությունը, ծանոթացել Մարդու իրավունքների պաշտպանի` որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձին։

Մարդու իրավունքների պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, վերահաստատում է իր հանձնառությունն ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում