Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Պուտինը «խզում է բանակցությունները»

Դեկտեմբերի 29-ի օրվա ավարտին, Մոսկվայի ժամանակով 19:11-ին արտաքին գործերի նախարար Լավրովը պետական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ նույն օրվա լույս գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Նովգորոդի մարզում գտնվող պետական նստավայրը ենթարկվել է ուկրաինական 91 հեռահար գործողության ԱԹՍ-ի հարձակման: Ըստ Լավրովի, բոլոր ԱԹՍ-երը ՌԴ ԶՈՒ ՀՕՊ ծառայության կողմից խոցվել են, բեկորների անկման հետևանքով տուժածներ չկան:

Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի այդ գործողություններն անպատասխան չեն մնա: Նույն ժամերին ՌԴ նախագահ Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Ուշակովը հայտնել է, որ կայացել է ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույց, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին տեղեկացրել է «բանակցային դիրքորոշման փոփոխության մասին»: Այլ աղբյուրներ Լավրովին վերագրում են այն միտքը, որ Ուկրաինայի «հարվածի ենթակա օբյեկտները և հարձակման ժամկետները ճշտված են»:

Ռուսաստանի նախագահի նստավայրը գրոհելու մասին տեղեկատվություն Մոսկվան հայտնել է առաջին անգամ: Ընդ որում, դա համընկնում է ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացի մի փուլում, երբ, ինչպես ԱՄՆ նախագահն է նախօրեին ձևակերպել, «կամ գործարքը կկայանա, կամ պատերազմը կշարունակվի»: Տպավորություն է, որ Վլադիմիր Պուտինը դժգոհ է Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքներից, բայց քանի որ Միացյալ Նահանգների նախագահին պարզորոշ մերժելը խնդրահարույց է, ընտրել է տարբերակ, երբ գործարքի ձախողման պատասխանատվությունը կկրի Զելենսկին:

Նախագահի նստավայրի դեմ գրոհը հնարավոր է ներկայացնել այնպես, որ Զելենսկին Պուտինի դեմ մահափորձ է կատարել: Այդ դեպքում Կիևի որոշում կայացնող կենտրոնների, այդ թվում՝ Զելենսկու նստավայրի և ապաստարանների հրթիռակոծումը կդիտվի որպես «համարժեք պատասխան»: Պետք է սպասել, որ մոտակա օրերին, անգամ ժամերին Կիևը կենթարկվի աննախադեպ հրթիռակոծման, կթիրախավորվեն Ուկրաինայի պետական և ռազմական հաստատությունները:

Ճիշտ է, արտգործնախարար Լավրովն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Միացյալ Նահանգների հետ հետագա քննարկումներից, բայց նրա ձևակերպումներից հասկացվում է, որ Մոսկվան կվերադառնա բանակցությունների սեղան, երբ Զելենսկուն հասցրած կլինի անդառնալի կորուստներ: Այդ դեպքում կմնա արձանագրել փաստացի իրավիճակը և «անցնել առաջ»: Եթե ուկրաինական Զինված ուժերին չհաջողվի չեզոքացնել Ռուսաստանի օդային հարձակումները կամ նվազագույնի հասցնել վնասները, ապա Ուկրաինայի հարցը, երևի, մոտակա ամիսներին կլուծվի այնպես, ինչպես կներկայացնի հաղթական Պուտինը: Ըստ երևույթին, նման սցենար X ժամի համար Պուտինը և Թրամփը նախատեսել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում