ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ նպաստելու Կամբոջայի և Թաիլանդի միջև հաշտության բանակցություններին: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ պետքարտուղար Ռուբիոն մտահոգություն է հայտնել «շարունակվող բռնության» առնչությամբ։
«Ռուբիոն վերահաստատել է նախագահ Թրամփի հանձնառությունը խաղաղությանը և ընդգծել Կուալա Լումպուրի հաշտության համաձայնագրի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։ Ռուբիոն այնուհետև հաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել բանակցություններին՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղություն ու կայունություն ապահովելու նպատակով», – ասվում է հաղորդագրության մեջ։









































