Thursday, 23 07 2026
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Բաքվի վերնախավում «ով, ում» իրավիճակ է

Անցյալ շաբաթ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը «առանձնակի խոշոր ծավալի մաքսանենգություն է բացահայտել»: Ըստ տեղեկությունների, խոսքը «հինգ միլիոն մանաթի ծխախոտի» մասին է, որ հայտնաբերվել է Բաքվի միջազգային առեւտրային նավահանգստի մաքսային ծառայության պետ Դաշդամիրովի մերձքաղաքային առանձնատան նկուղային հարկերում: Դաշդամիրովը և մաքսային ծառայության այլ աշխատակիցներ դատարանի վճռով կալանավորվել են:

Քննությունը ՊԱԾ-ից փոխանցվել է գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությանը: Հայտնի է դարձել, որ Մաքսային կոմիտեի ծովային և էներգետիկ բեռնափոխադրումների վարչության պետ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Հասան Էյուբովը «թոշակի անցնելու պատճառով» ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «ձերբակալվել է գործարար Ռուսլան Էյուբովը»:

Ըստ տեղեկությունների, նա Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի սեփականատերն է և հանդիսանում է Մաքսային կոմիտեում զբաղեցրած պաշտոնից «թոշակի անցած» Հասան Էյուբովի հարազատ եղբայրը: Խնդիրն էական հետաքրքրություն չէր ներկայացնի, եթե ադրբեջանական լրատվամիջոցները չհայտնեին, որ նրանք «նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Բեյլար Էյուբովի զարմիկներն են»:

Բանն այն է, որ Բեյլար Էյուբովը Հեյդար Ալիևի անձնական թիկնապահն է եղել դեռևս Նախիջևանում, նրա հետ տեղափոխվել է Բաքու և նշանակվել նախագահի անվտանգության ծառայության պետ և պաշտոնավարել մինչև 2024 թվականը: Ամենայն հավանականությամբ, Էյուբովի ծառայությունները շատ թանկ են կամ նա իշխող ընտանիքի հետ կապված է գործարար շահերով: Այլապես Իլհամ Ալիևը նրան չէր նշանակի աշխատակազմի քարտուղարության պետ:

Էյուբովի վերաբերյալ անցյալ շաբաթ կառավարությունը հատուկ որոշում է կայացրել և նրան ներառել Ադրբեջանի բոլոր օդանավակայանների VIP սրահներից առանց ստուգման օգտվելու իրավունք ունեցող պետական բարձաստիճան պաշտոնյաների ցանկում: Բաքվի առեւտրային նավահանգստում մաքսանենգության բացահայտումը, Էյուբովի զարմիկների կալանավորումը հաջորդել է նրա վերաբերյալ վարչապետ Ասադովի ստորագրությամբ կայացված որոշումից երկու օր հետո:

Ադրբեջանի ՊԱԾ-ը նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մահթիևի նկատմամբ քրեական վարույթ է իրականացնում: Մամուլը գրում է, որ իշխանության ամենատարբեր օղակներում և Միլլի մեջլիսում «Մեհթիևն ունի հավատարիմ մարդիկ, որ իրենց ստվերային կապերով խոչընդոտում են պետական դավաճանության բացահայտմանը»: Այս համատեքստում ո՞վ է նախաձեռնել Իլհամ Ալիևի աշխատակազմի քարտուղարության, նրա անվտանգության ծառայության նախկին պետ Բեյլար Էյուբովի կոռուպցիան «կայսրության ոչնչացումը:

Սա այն դեպքն է, երբ Ալիևը չի կարող ասել, որ Բեյլար Էյուբովը «Մեհթիևի դրածոն է»: Նախիջևանի ՆԳ բաժնի թաղային Բեյլար Էյուբովը ոչ միայն Հեյդար Ալիևի մտերիմը, այլև նրա քրոջ փեսան է, ընտանիքի անդամ: Ըստ երևույթին, Մեհթիևի գործն, իրոք, չափազանց բարդ է: Բայց Ալիևն սկսել է, ինքն էլ պետք է ավարտին հասցնի: Հակառակ դեպքում կհեղինակազրկվի լիովին: Եթե, իհարկե, մինչ այդ առկա «ով,նում» իրավիճակը չվերաճի ներիշխանական-ներկլանային դիմակայության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում