Friday, 24 07 2026
Հայտարարություն. 1in.am
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ

Ռուսական «մութ գիշերը» և «նոր աշխարհակարգի արշալույսը»

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» 2026 թվականի համաշխարհային տնտեսության, առևտրի, անվտանգության և հակամարտությունների վերաբերյալ կանխատեսումներ է հրապարակել: Ըստ այդմ, եկող տարի ռուս-ուկրաինական հակամարտության «սուր փուլը վերջապես կավարտվի, թեև եվրոպական անվտանգության համակարգի կառուցման հիմնարար խնդիրները կմնան չլուծված»: Պարբերականը գտնում է, որ նոր տարում «ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության ծավալի և բնույթի նոր պատերազմ չի սկսվի», թեև չի բացառում, որ զինված բախումներ լինեն Կամբոջայի և Թայլանդի, Կոնգոյի և Ռուանդայի միջև:

Պարբերականի գնահատմամբ, «սպառազինությունների մրցավազքը կշարունակվի, իսկ համաշխարհային ռազմական ծախսերը կհատեն երեք տրիլիոն դոլարի սահմանը», բայց «փախստականների նոր և մեծաքանակ հոսքեր չեն լինի»: Եկող տարի սպասվում է ՄԱԿ-ի նոր Գլխավոր քարտուղարի ընտրություն, միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունը «կգլխավորի համաշխարհային քաղաքական նոր սերնդի ներկայացուցիչ»:

Միջազգային քաղաքականության վրա ազդեցություն կթողնի ԲՐԻԿՍ-ում Հնդկաստանի նախագահությունը, ինչը կնպաստի չին-հնդկաստանյան հարաբերությունների որոշակի բարելավմանը: Եկող տարեվերջին ԱՄՆ-ը կհուրընկալի G 20-ի գագաթնաժողովը, բայց մինչ այդ տեղի կունենան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, ուստի Դոնալդ Թրամփը Չինաստանի հետ «տնտեսական պատերազմը չի սրի, ընդհակառակը՝ կգնա իրավիճակային կարգավորումների»:

Ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցներն արդեն իսկ խոսում են G 20-ին Վլադիմիր Պուտինի «մասնակցությունը նախապատրաստելու» մասին: «Նեզավիսիմայա գազետա»-ի բավական լավատեսական կանխատեսումները հրապարակվել են մի փուլում, երբ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը Միացյալ Նահանգներում է եւ ուկրաինական կարգավորման հարցով բանակցություններ է վարում Դոնալդ Թրամփի փեսա Քուշների և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ: Արտաքին քաղաքական հարցերով Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ սպասում են «Անքորիջի պայմանավորվածությունների վերահաստատմանը»:

«Չպետք է մոռանալ, որ գիշերն ավելի մութ է լինում արշալույսից առաջ: Չպետք է լիովին բացառել, որ հենց եկող տարում հին աշխարհի փլուզման շարունակվող թրենդը կհասնի ամենացածր կետին, ինչին փոխարինելու նոր, երկարաժամկետ և մարդկությանը կհամախմբի հորիզոնում դեռևս անորոշ ուրվագծվող նոր աշխարհակարգի շուրջ»,- ամփոփել է ռուսաստանյան պարբերականը: Ըստ երևույթին, «հին աշխարհի փլուզման ամենացածր կետ» կլինի ռուս-ուկրաինական պատերազմը, որի կարգավորումն էլ «Նեզավիսիմայա գազետան» գնահատում է «մարդկությանը միավորող նոր աշխարհակարգի դեռևս անորոշ ուրվագիծ» կամ «մութ գիշերին հաջորդող արշալույս»: Այս համատեքստում բարեբախտություն է, որ ռուսաստանյան պարբերականը հետխորհրդային տարածքում պատերազմ և զինված բախումներ չի կանխատեսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում