Wednesday, 22 07 2026
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին

Գարեգին Բ.-ն այդ հարցում անելիք չունե՞ր

«Վրաց Ուղղափառ Եկեղեցու արժանապատիվ եկեղեցականները և Վրաստանի Վարչապետը՝ 92-ամյա Նորին Սրբություն Իլիա Բ. Կաթողիկոս-Պատրիարքի վեհարանում: Մեծ դաս է տալիս այս լուսանկարը… Նայեցեք, գնացեք և սերտացնեք Վրաց Հովվապետի կյանքն ու գործը և այդ պետության վերաբերմունքը՝ տակավին ԽՈՐՀՐԴԱՅԻՆ տարիներից գահակալող Հոգեւոր պետի նկատմամբ: Վրացական պատվախնդրությունն ու մեր խայտառակությունը»: Ֆեյսբուքյան այս գրառման հեղինակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն է:

Թե ի՞նչ է նա ուզում ասել «Վրաց Հովվապետի կյանքն ու գործը սերտելու» հորդորով, կարելի է ենթադրել, մանավանդ որ ընդգծում է, որ նա «գահակալում է տակավին խորհրդային տարիներից»: Բայց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատասխանատու սպասավորին պատշաճո՞ւմ է Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքի հասցեին նման ակնարկներ անել: Չէ՞ որ ասվածից կարելի է եզրակացնել, որ Եղիա Երկրորդը «համագործակցել է խորհրդային իշխանությունների և հատուկ ծառայությունների հետ, բայց Վրաստանի իշխանությունները նրան այդ մասին չեն հիշեցնում»,- ինչը Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից կարող է ընկալվել կաթողիկոս –պատրիարքի հասցեին «սուտ մատնություն» և սկանդալի առիթ հանդիսանալ:

Բայց խնդիրն սկզբունքային է: Ասող աբեղան, ամենայն հավանականությամբ, գիտի, որ Վրաց ուղղափառ եկեղեցին ավելի քան մեկ դար կանոնական առումով հանդիսացել է ՌՈՒԵ «թեմ»: Նրա ավտոկեֆալ կարգավիճակը վերահաստատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ուստի երկու Եկեղեցիների սերտ կապը միանգամայն բնական և օրինաչափ է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ռուս ուղղափառ եկեղեցու հետ դավանաբանական ընդհանրություն չունի, երբեք նրա «թեմ» չի հանդիսացել:

Ինչ վերաբերում է Վրաստանի իշխանությունների և Վրաց ուղղափառ եկեղեցու հարաբերություններին, ապա Վրաստանում դրանք, կարգավորվում են սահմանադրական օրենք-«կոնկորդատով», որը կաթողիկոս-պատրիարքին օժտում է անձեռնմխելիության կարգավիճակով, իսկ ՎՈՒԵ-ն ճանաչում սեփականատեր իրավաբանական անձ: Խնդիր է, թե Հայաստանի նախորդ՝ ազգային-հայրենասիրական, իշխանություններն ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին անձեռնմխելի, իսկ ՀԱԵ-ն՝ սեփականատեր իրավաբանական անձ չեն ճանաչել:

Այդուհանդերձ, Վրաստանում էլ պատրիարք-կաթողիկոսի նկատմամբ հանրային վերաբերմունքը միանշանակ չէ: Ասողիկ աբեղան, երևի, «մոռացել է» խորհրդարանական վերջին ընտրությունների փուլում ընդդիմության կողմից Եղիա Երկրորդին վերագրումները: Նույնիսկ փաստաթուղթ էր հրապարակվել, որ կառավարությունը պատրիարքարանին Թբիլիսիում անվճար հողատարածք է տրամադրել, որպեսզի կաթողիկոս-պատրիարքն ընտրողներին հորդորի «քվեարկել հօգուտ ավանդական արժեքների պահպանման»:

Բոլորովին վերջերս Եղիա Երկրորդը Թբիլիսիի Սուրբ երրորդության եկեղեցու վանահայր Ալեքսիին պաշտոնանկ է արել միայն այն պատճառով, որ նա մասնակցել է Ռուսթավելի պողոտայում ընդդիմության ցույցին, գլխավորել դեպի խորհրդարան երթը: ՎՈՒԵ-ն այդպիսով աջակցություն է հայտնել «Վրացական երազանքի» կառավարությանը: Ընդ որում, Եղիա Երկրորդը նույնիսկ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կորստից հետո Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը չի պահանջել:

Բայց նա իր հագևոր կոչման և Վրաստանի հանդեպ պարտքի բերումով հասել է գրեթե անհնարինի՝ Ռուս ուղղափառ եկեղեցին, չնայած Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչմանը, ցայսօր Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչում է Վրաց ուղղափառ եկեղեցու կանոնական տարածք: Միայն դրա համար Եղիա Երկրորդն արժանի է ոչ միայն բոլոր վրացիների հարգանքին, այլև սրբադասման: Իսկ նույն ՌՈՒԵ-ն Հայոց Արևելից Կողմանց, այդ թվում և Արցախի, պատմա-մշակութային և հոգևոր ժառանգությունը ճանաչում է «աղվանական»: Գարեգին Բ.-ն այդ հարցում անելիք չունե՞ր:

Հ.Գ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր սպասավորին չի պատշաճում Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքին անվանել «Իլիա Երկրորդ» և նրա անունը սխալ գրել: Ռուսական անունը հայերեն գրվում է «Իլյա»: Ռուսական ավանդապատումի հերոսին հայերեն ասում են «Մուրոմցի Իլյա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում